Լրահոս

01.03.2020 20:03


Հովտաշատում 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին

Հովտաշատում 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին

Փետրվարի 29-ին սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 75-ամյա Սոնա Ս.-ն էր, ով, նախնական տեղեկություններով, հանկարծամահ էր եղել: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Մինչ դատաբժիշկը կզններ դին, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ունենում են կասկածներ, որ Սոնա Ս.-ն հանկարծամահ չի եղել և ժամեր անց դատաբժիշկը իրավապահներին հայտնել է է, որ նա մահացել է խեղդամահ լինելու հետևանքով: Ժամերի ընթացքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին է բերման ենթարկվել նույն հասցեի բնակիչ, 31-ամյա Գայանե Զ.-ն:

Պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ Սոնան Ս.-ն և Գայանե Զ.-ն վիճաբանել են, և այդ ժամանակ Գայանե Զ.-ն խեղդամահ անելու միջոցով սպանել է 75-ամյա կնոջը: Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվածն սպանվածի հարսն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը