Կարծիք

01.03.2020 18:48


Բա որ ասում էինք՝ դիլետանտ, ըսենց բաների համար էլ էինք ասում

Բա որ ասում էինք՝ դիլետանտ, ըսենց բաների համար էլ էինք ասում

Նման անպատասխանատու, իրարից անտեղյակ կառավարություն երբևէ չի եղել: Մի նախարարը մի բան է ասում, մյուսը՝ ուրիշ, վարչապետը՝ այլ բան է անում:

Ինչ ասում են, հակառակն է ստացվում: Բա կառավարությունը հո մենակ նախկիններին քննաատելու համա՞ր չէ, հիմա լուրջ խնդիր է ու լուծողներ չկան:

Մեծ բաներից խոսացող իշխանավորները նույնիսկ չկարողացան էլեմենտար դիմակ, ալկոգել ապահովեն դեղատներում, բա էն լուրջ հարցերում ի՞նչ են անելու: Աշխարհը տագնապում էր, իրենք չգիտես՝ ինչերով էին զբաղված, իսկ հիմա իրարից բեխաբար հայտարարություններ են անում:

Կազմակերպչական և կառավարչական հմտություններից զուրկ անփորձ և անգրագետ կադրերը ի՞նչ պետք է անեն, ոչինչ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը