Նիկոլին համոզեք՝ թո՛ղ գնա տուն, քնի ու իր անիմաստ լայվերով խուճապ չավելացնի
Նիկոլը գիշերը մի բան է գրում։ Հետո առավոտյան ինքն իր գրածը հերքում է, թե բա սխալ ինֆո էր։
Հետո Արսենը Թորոսյան հայտարարում է, որ դպրոցները փակելու կարիք չկա։ Զուգահեռ Զառա Բաթոյանը սկսում է ծնողներին ձեռ առնել, թե բա «չեք ուզում, մի տարեք ձեր երեխեքին, ո՞րն ա կարևոր՝ չվարակվե՞լը, թե՞ բացակա չստանալը», կարծես՝ ինքը կառավարության հետ ոչ մի կապ չունի։
Ու 1–2 ժամ անց Նիկոլը հայտարարում է, որ չէ, փակում են դպրոցները։
Ես հիմա ոչ չարախնդում եմ, ոչ յազվություն եմ անում, հայհոյելու ցանկությունս էլ զսպում եմ, ուղղակի խորհուրդ եմ տալիս մարդկանց, որոնք բախտի քմահաճույքով հայտնվել են պետության ղեկի մոտ, բայց իրենց պահում են առաջին անգամ միասին արշավի գնացած առաջինկուրսեցիների պես. էն որ բոլորը փորձում են ինքնահաստատվել, տղաները հերոսական կերպարի մեջ են մտնում, աղջիկները փորձում են հերոսների ուշադրություն գրավել, ու վերջում ինչ-որ մեկին կորցնում են անտառում։
1. Բոլորդ միանգամից մի խոսեք։
2. Ընտրեք մեկին (հեչ պարտադիր չէ, որ նախարար լինի), դա կարող է լինել գլխավոր համաճարակաբան... ըըը... չէ, առողջապահության փայլուն բարեփոխումների հետևանքով Հայաստանում այլևս գլխավոր համաճարակաբան չկա... Լավ, թո՛ղ լինի ինչ-որ մեկն առողջապահության նախարարությունից, գուցե ԱԻՆ-ից, չգիտեմ, կարևորը բանիմաց լինի համաճարակներից, ինֆեկցիաներից, կարանտիններից։ Ու թողեք որ միայն այդ մարդը խոսի։
4. Նիկոլին համոզեք՝ թո՛ղ գնա տուն, քնի ու իր անիմաստ լայվերով խուճապ չավելացնի։ Հանգստացնող ինչ-որ բան տվեք, վալերյանկայա, ուրցով թեյ ա...
5. Հեռուստատեսությամբ 2 ժամը մեկ մի կարճ տեսահոլովակ տվեք անհրաժեշտ միջոցառումների մասին. ձեռքերը օճառով լվալ, դրսում կեղտոտ ձեռքերով բերանին, քթին ու աչքերին չկպնել, և այլն։

3. Կեղծ լուրերը միանգամից հերքեք, ասենք՝ առողջապահության նախարարության, ոստիկանության, ԱԻՆ-ի հարթակներով։
4. Նիկոլին համոզեք՝ թո՛ղ գնա տուն, քնի ու իր անիմաստ լայվերով խուճապ չավելացնի։ Հանգստացնող ինչ-որ բան տվեք, վալերյանկայա, ուրցով թեյ ա...
5. Հեռուստատեսությամբ 2 ժամը մեկ մի կարճ տեսահոլովակ տվեք անհրաժեշտ միջոցառումների մասին. ձեռքերը օճառով լվալ, դրսում կեղտոտ ձեռքերով բերանին, քթին ու աչքերին չկպնել, և այլն։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից