Լրահոս

01.03.2020 13:26


Կորոնավիրուսի հաստատված դեպքից հետո 32 քաղաքացի մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում

Կորոնավիրուսի հաստատված դեպքից հետո 32 քաղաքացի մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում

Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնավիրուսի 117 թեստ ենք արել, որից մեկն է եղել դրական։ Մեկուսացվել է 32 քաղաքացի։ Նրանք մեկուսավել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում»,-նշեց նա։

Նախարարը մի քանի խորհուրդ տվեց կորոնավիրուսից խուսափելու համար. «Եկեք դադարենք համբուրվելով բարեւելը և ձեռքով բարեւելը, քանի որ ձեռքով վիրուսը կարող է փոխանցվել»:

Այս խորագրի վերջին նյութերը