Լրահոս

01.03.2020 12:44


23–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել Renault-ին. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

23–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել Renault-ին. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ալեքս Սաղյանը իր վարած Opel մակնիշի 36 OD 331 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցումի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Մարգարյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ա. Սաղյանը բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Աղաբեկյանի վարած Renault մակնիշի 188 AG 61 համարանիշի ավտոմեքենային: Opel-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ Գալստյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով, մինչդեռ վրաերթի վայրից 1-2 մետր հեռավորության վրա գտնվում է վերգետյա անցումը ու եղանակը անձրևային է եղել և Opel-ի վարորդը վերջին պահին է նկատել հետիոտնին, փորձել է խույս տալ, սակայն չի կարողացել և վրաերթի է ենթարկել նրան, ապա բախվել Renault-ին:

Աղբյուրը՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը