Դադարե՛ք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի վտանգ կա:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը կորոնավիրուսի գլոբալ տարածման վտանգին տվել է “մաքսիմալ” գնահատականը:
Միայն Հայասատնում է, որ բժշկությունը մատաղ է արվում քաղաքականությանը:
Դադարե՛ք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս:
Մարտի 1-ի հանրահանաքին “մասսա լցնելու” մոլուցքը չի արդարացնելու առողջապահական և անվտանգային ռիսկերը՝ կապված նման իրավիճակներում ցանկացած զանգվածային միջոցառման հետ:
Հանրաքվեին ձեր կամայականությունները կյանքի կոչելու գինը կարող էլ լինել մեր տասնյակ հայրենակիցների կյանքի իրավունքը:
Չէ, խուճապ չեմ տարածում: Քաղաքական դիվինդենտներ չեմ հավաքում: Անհամեստորեն, բայց տեղին հիշեցնեմ նաև, որ բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից մեկն եմ եղել:
Աշխարհում մեր լոկալ քաղաքական օրակարգից շատ ավելի լուրջ ու նշանակալից իրադարձություններ են սահմանափակվում, չեղարկվում կամ հետաձգվում, քան մեր հայրենակիցների առողջության և կյանքի հաշվին ձեր հանրաքվեներն ու “ուժի” ցուցադրություններ են:
Կայուն ու հիմնավորված տպավորություն ունեմ, որ այսօրվա իշխանություններն իրենց պահում են 1985 թվականին Չերնոբիլի ատոմակայանի վթարից հետո Գորբաչյովյան Սովետի նման՝ ներքին նպատակներով ջայլամակերպ գլուխն ավազում թաքցնելով, բայց գլխից ավելի խոցելի մասերը դրսում թողնելով:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից