Կարծիք

29.02.2020 17:26


2 տարին լրանում է, և էդ էժան բուկլետով էլ ոչ ոքի չես խաբի

2 տարին լրանում է, և էդ էժան բուկլետով էլ ոչ ոքի չես խաբի

Նիկոլ Փաշինյանը չի հավատում իրեն զեկուցվող հարցումների արդյունքներին։

Երեկվա «100 փաստի» այսպես կոչված ակցիան Փաշինյանի գահավիժող ռեյտինգի արդյունքն է:
Նա չթաքցրեց նույնիսկ ուղիղ եթերի վերջում, որ հետհեղափոխական էյֆորիան, ըստ իր կարծիքի, չի անցել և մարդիկ իրեն կրկին սատարում են: Իրեն մի լավ հույս տվեց՝ Նոր Նորքում մի քանի բնակարան այցելությամբ:

Սա իր «սրտի հանգստության» համար նա արեց, քանի որ իրեն հավանաբար զեկուցվում է այն ահռելի դժգոհությունների մասին, որ այսօր առկա է հասարակությունում, սոցիալական ցանցերում, պետական համակարգում:

Նիկոլին երևի իրական թվեր են ներկայացրել, որ նա կորոնավիրուսի վտանգը հաշվի չառնելով, իր զբաղեցրած պաշտոնի բազմազբաղությունը և անվտանգությունը հաշվի չառնելով, ստիպված ընկել է դռնեդուռ՝ սելֆի անելու:

2 տարին լրանում է, և էդ էժան բուկլետով էլ ոչ ոքի չես խաբի:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը