Քաղաքական

29.02.2020 10:40

Ով որքա՞ն է մուծվել ՔՊ դրամահավաքին․ «Հրապարակ»

Ով որքա՞ն է մուծվել ՔՊ դրամահավաքին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մամուլը գրում է փետրվարի 25-ի դրամահավաքի ընթացքում նվիրատուների մասին, իսկ իշխող ուժը շարունակում է գաղտնի պահել նրանց ցանկը։

Գրվեց, որ 20 հազար դոլար փոխանցել է Սամվել Ալեքսանյանը։ Ներկա են եղել եւ գումար են տրամադրել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր մերձավոր ընկեր Գաբրիել Ջեմբերջին, էլիտար շենքերի շինարար Արմեն Մկոյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի խնամին՝ Սարգիս Թադեւոսյանը։

Մոսկվաբնակ մեծահարուստն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին է, նրա հրավերով էլ մասնակցել է։ Ժամանակին հրապարակումներ եղան, որ նրա աջակցությամբ է Սարգսյանը դարձել գյուղապետ։ Մեզ ասացին, որ նա մոտ 10 հազար դոլար է նվիրաբերել։ Կոկորդիլոսասեր մարզպետը երեկ անհասանելի էր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։