Մինչ կորոնավիրուս անվանյալ «մոդայիկ» վարակը պտտվում է Հայաստանի շուրջբոլորը, երկրի քաղաքական ու առավելապես իշխանական, պետական կառավարման համակարգում ազատ-անկաշկանդ տարածվում է քաղաքական կորոնավիրուսը: Եթե կուզեք, հանուն լեզվի անաղարտության՝ քաղաքական «թագավարակը»:
Իսկ ի՞նչ անել այդ վարակի հետ, որի բազմաթիվ հարուցիչների շարքում հիմնականներն են անսահմանափակ, ոչնչով չհակակշռված ու անվերահսկելի իշխանություն ունենալը, սեփական անձի անսխալականության բարդույթը, անձի փառաբանումն ու պաշտամունքը, ցանկացած այլ տեսակետի, կարծիքի հանդեպ պաթոլոգիկ վախն ու ծայրահեղ անհանդուրժողականությունը: Չէ, հասկանալի է, որ «ամեն ինչ անցնում է... սա էլ կանցնի» տարբերակով այդ քաղաքական վարակն էլ կանցնի: Կհաղթահարվի: Այլ հարց է, թե ի՛նչ գնով:
Իսկ որ վարակն առկա է ու տարածվում է, նոր չէ, որ պիտի ակնհայտ դառնա:
Վերցնենք թեկուզ իշխանության ղեկին գտնվող Փաշինյանի ու նրա «թիմի» շահերի սպասարկմանը կոչված «այո»-ի հանրաքվեն: Անգամ, նույնիսկ ոչ թե հանրաքվեն, այլ ընդամենը իրենց քարոզչական տարբերանշանի «մրցույթը»: Թվում է, թե՝ զուտ ներկուսակցական խնդիր է կամ ի վերջո, իրենց ճաշակի կամ անճաշակության հարցն է և այլն: Այսպես ասած՝ ո՞ւմ ի՛նչ գործն է, չէ՞:
Չէ՛:
Չմոռանանք, որ այդ կուսակցական խմբակն արդեն մոտ երկու տարի է, ինչ զբաղված է Հայաստանի կառավարմամբ: Տրամաբանական է, որ ինչպես իրենց «կուսակցական հարցով» են մրցույթ անցկացնում, նույն կերպ էլ՝ պետական կառավարման տեսանկյունից կարևոր այս կամ այն ապրանքի կամ ծառայության համար մրցույթներն են անցկացնում: Ի դեպ, պատահական չէ, որ Փաշինյանի կառավարման շրջանում, պետական տարբեր օղակներ, նաև Երևանի քաղաքապետարանը հիմնականում առաջնորդվում են «մեկ ձեռքից գնման», այլ ոչ թե մրցութային եղանակով ձեռքբերման մոտեցմամբ: Բայց դրանք քաղաքական «թագավարակի» կամ կորոնավիրուսի նույնիսկ բողբոջիկները չեն: Այնպե՜ս, նշաններ:
Շատ ավելի տխուր և ախտահարված տպավորություն են թողնում երկրի քաղաքական դաշտը, ու որ առավել խնդրահարույց է՝ կառավարման համակարգը, որոշումների մշակման և ընդունման ընթացակարգերն ու մեխանիզմը: Բժշկական բառամթերքով ասած՝ դրանք ատրոֆիայի են ենթարկվում, եթե արդեն չեն ենթարկվել: Դա սնուցման խանգարումն է, ապաաճ, որը հանգեցնում է օրգանների և հյուսվածքների հյուծման, ֆունկցիոնալ խախտման կամ անկման, դիտարկվում է նաև օրգանների և հյուսվածքների փոքրացում՝ կենդանության պայմաններում:
Ճնշող տպավորությունն այն է, որ նման ապաաճ է տեղի ունենում մեր պետության կառավարման համակարգում, որոշումների մշակման և ընդունման մեխանիզմում:
Ցանկացած հարց, եթե քննարկվում էլ է, ապա՝ «ոտքի վրա», եթե լուծումներ նախանշվում էլ են, ապա՝ «ձեռքի հետ», լինի դա ավտոխլամի ներկրման հարց, թե ներդրումների ներգրավման հիմնախնդիր, լինի սպանդանոցային մորթի ներդրման հարց, թե գազի հնարավոր թանկացման խնդիր, լինի որևէ հանքավայրի շահագործման խնդիր, թե կրթամշակութային որևէ հարց:
Քաղաքական օրգանիզմը սնուցողը գաղափարներն են, ռեալ խնդիրները նկատելու, խորքային պատճառներն ընկալելու, խնդիրների լուծման եղանակներն ընկալելու, տարբերակները ծանութեթև անելու և պատճառաբանված որոշումներ կայացնելու, ապա դրանք իրագործելու կարողականությունը: Այն ամենը, ինչը բացակայում է քայլելով իշխանական Օլիմպոսին հասած մորուսակիր նորիշխանավորների գործողություններում: Առավել ևս, որ իրենք, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ապագաղափար են, ոչ մի «...իզմեր» չունեն:
Ու նաև այդ պատճառով, օրումեջ երկիրը մե՛կ «տնտեսական հեղափոխություն» է անում, մե՛կ «ապօրինի ունեցվածքի բռնագանձման» մասին է խոսում, մեկ դատավորներ է «զտում», հետո մեկ էլ հիշում է ՀԴՄ կտրոն խփելու մասին, հետո՝ տոնածառային տուրիզմ է, կարծես, զարգացնում, հետո՝ ճանապարհներ է ասֆալտում, հետո՝ շաբաթօրյակ է անում: Իշխանության գալուց երկու տարի անց, հանկարծ մեկ էլ իշխանապետը հիշում է, որ ախր, հեղափոխությունը կիսատ է մնացել ու Սահմանադրական դատարանը (ինչպե՜ս կարելի է) հեղափոխական կազմ չունի, այլ «հանցավոր, կոռումպացված ռեժիմի» մնացուկ է: Ոչի՜նչ, որ նույն թավշյա իշխանությունը շատ էլ լավ մերված է «նախկին հանցավոր, կոռումպացված ռեժիմից» ժառանգած դատախազության կազմի հետ՝ գլխավոր դատախազով հանդերձ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի հետ, Վիճակագրական կոմիտեի հետ՝ չհաշված ֆինանսների կամ պաշտպանության նախարարությունները, ԱԻՆ-ը...
Հետո գցում-բռնում ու հախուռն սկսում են մի գործընթաց, որը բերում հանգեցնում են էլ ավելի խնդրահարույց տարբերակի, ասենք՝ հանրաքվեի, ստանալով քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունների բավականին համերաշխ բոյկոտը:
Նրանք, որ նախկինում շարունակ խոսում էին «քաղաքական մոնոպոլիայի» անընդունելի լինելու մասին, հենց իրենք այսօր «քաղաքական մոնոպոլիստի» վիճակում են: Իրենց թվում է, թե պատկերավոր ասած՝ թամբին են, իրադրության տերը, բայց դա թվացյալ է ու պատրանքային, ինչպես երևութական են սուպեր աճերի մասին վիճակագրական պրոպագանդիստական ցուցանիշները:
...Բուժման կուրսն ակնհայտորեն անխուսափելի է: Հարցն այն է, թե երբ այն կսկսվի ու ինչից:
Բա քաղաքակա՞ն կորոնավիրուսը

Արմեն Հակոբյան