Կարծիք

28.02.2020 16:56


Մենք ենք, մեր Նիկոլստանը

Մենք ենք, մեր Նիկոլստանը

Էս մեկուկես-երկու տարում ինչ չէինք տեսել, տեսա՛նք, ինչ չէինք լսել` լսեցինք...
Թվում էր` дальше уже некуда...
Բայց ո՛չ։

Ապրում ես Նիկոլստանում` պատրա՛ստ եղիր զարմանալ նորից ու նորից, կրկին և կրկին։ Գործնականում` անընդմեջ։ Հենց կասկածի որդը մտնում է սիրտդ` կարծում ես, թե արդեն կորցրել ես զարմանալու կարողությունը, մտի՛ր վարչահրամայապետ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ, և զարմանահրաշ քինդերսյուրպրիզների, քյանդրբազությունների, բզիկների օրվա չափաբաժինն ապահովված է։

«Հպարտ քաղաքացու անձնագիր» կոչվող քարոզչական խեղկատակությունը, որի միջոցով Նիկոլստանի արքայից արքան, ոնց հասկանում եմ, փորձում էր մանթրաժից դուրս գալ, շեղել հպարտ պողոսի ուշադրությունը ՍԴ դատավորների մատուցած սառը ցնցուղից` կաշառքի դիմաց դիրքերը լքելու անպարկեշտ առաջարկը «չորով» մերժելու տեսքով` ձեզ օրինակ։
Ո՞վ լիներ` դիմանար էդ շրխկան ապտակին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը