Կարծիք

28.02.2020 18:03


Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց ու անում է, որ ՀՀ-ում քաղաքացին վերանա ու վերածվի անդեմ ու չպայքարող մեկի

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց ու անում է, որ ՀՀ-ում քաղաքացին վերանա ու վերածվի անդեմ ու չպայքարող մեկի

Բողոքի ակցիաներ շատ են եղել ու դեռ կլինեն։ Եղել են օրինական, անօրինական բողոքի ցույցեր։ Ցույցեր, որոնք հանգեցրել են իշխանության զավթմանը։

Բայց այսօրվա ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցների վարքագիծը (կոլեկտիվ աշխատանքից ազատման դիմում) քաղաքացիական այլ որակ է ձևավորում։

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց ու անում է, որ ՀՀ-ում քաղաքացին վերանա ու վերածվի անդեմ ու չպայքարող մեկի։

Բայց, ի հեճուկս Նիկոլի՝ երեկվա ՍԴ դատավորներն ու այսօրվա ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն իրենց վարքագծով ներկայանում են որպես ՀՀ մտածող սրտացավ քաղաքացի, ով կայացած է և կայուն կարծիքի ու մասնագիտության մեջ։

Հ.Գ. Երևի, ըստ Արսեն Թորոսյանի՝ ՁԻԱՀ-ն էլ Կորոնավիրուսի նման շատ վտանգավոր չէ և հատուկ միջոցառումների կարիք չկա։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը