Լոռու մարզում բախվել են 2 Opel-ները, որոնցից մեկը գլխիվաjր հայտնվել է ճանապարհից դուրս. կա վիրավոր
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի 34 CV 704 համարանիշի եւ Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, հայտնվելով դաշտում:
Վթարի հետեւանքով շրջված Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված վարորդը աշխատում է Գոգավանի մաքսատանը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։