Կարծիք

28.02.2020 14:31


Հասկանո՞ւմ եք, հեռավոր Կանադայում հայտարարություն են արել, իսկ մեր վարչապետը լռեց

Հասկանո՞ւմ եք, հեռավոր Կանադայում հայտարարություն են արել, իսկ մեր վարչապետը լռեց

Կարդում եմ, որ կանադացի պատգամավորներն իրենց Համայնքների պալատում հայտարարություն են արել սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ: Հասկանո՞ւմ եք, հեռավոր Կանադայում հայտարարություն են արել, իսկ մեր վարչապետը լռեց...

Արդեն քանի օր է՝ ադրբեջանական քարոզչամեքենան «խոջալուախեղդ» է անում համաշխարհային հանրությանը՝ ամենալկտի հերյուրանքներ ու ապատեղեկատվություն տարածելով, և ես սպասում էի, որ հենց այսօր մենք կպատասխանենք «չեմբեռլենին»: Բայց լռեցինք, չօգտագործեցինք տեղեկատվական առիթը՝ մեր դիրքորոշումը հայտնելու, մեր տեսակետը հիմնավորելու, մեր թշնամուն ու մեր հայրենակիցների դահիճներին իրենց տեղը ցույց տալու:

Մի՞թե ասելու ոչինչ չկար, մի՞թե Արցախի հարցը մեր իշխանություններին և նրա ղեկավարին հետաքրքրում է միայն ժողովրդին վախեցնելու, միջազգային հանրության ֆոնին սելֆի անելու և Շուշիում մուղամ լսելու համար: Իսկ գուցե ձեռագի՞րն է անփոփոխ՝ պատասխանատու պահերին ուրիշին դեմ տալը և ժողովրդի ետևում թաքնվելը:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը