Նիկոլ Փաշինյան VS կորոնավիրուս (մի քանի մեթոդական ցուցում)
Նիկոլ Փաշինյանըհերթական հեղափոխությունն է արել։ Նա գտել է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը։ Ընդամենը երկու տառ, երեք «թքոցի», և վե՛րջ։ Վիրուսն այլևս կշրջանցի ձեզ։
Այսօր բարլուսախառը Նիկոլը գրառում է արել և «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ» արել՝ ուրախությամբ նշելով, որ կորոնավիրուսը շրջանցել է Հայաստանը։
Եթե նա այս տեմպերով ամեն առավոտ «թքի», ապա պողոսներին ոչինչ չի սպառնա և Նիկոլը Նոբելյան մրցանակի կհավակնի, բայց ոչ թե խաղաղության ապահովման («Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին»), այլ առողջապահության ոլորտում։
Դեռ ոչ մի պետության մտքով չի անցել առավոտյան «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ» անելով պատրաստվել կորոնավիրուսի դեմն առնելուն։ Մյուս պետությունների հարիֆ ղեկավարները հազար ու մի միջոցառում են իրականացնում, հսկայական գումարներ ծախսում, իսկ ահա մեր վարչապետն ընդամենը «թքում» է։ Այլ հարց է, որ «հպարտ» քաղաքացիներն էլ կարող են այդ «թքոցիի» արդյունքում թքել, բայց... փայտիկին։
Ի դեպ, նիկոլաբուժությունը միայն «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»–ով չի սահմանափակվում։ Դատելով ամենից՝ նրա զինանոցում կան բազմաթիվ այլ միջոցներ, որոնք մենք առաջ ընկնելով կներկայացնենք։
Եվ այսպես, կորոնավիրուսի դեմ կարելի է պայքարել և հույս ունենալ, որ այն կշրջանցի մեր երկիրը նաև այս միջոցներով՝
1. նավսի հեռացում բնակարանից՝ Նիկոլի նվիրած «Դուխով» գլխարկը կամ նրա նկարով «մայկան» վառելով ու ծուխը տան մեջ պտտեցնելով,
2. «դըմփ, դըմփ, հո՛ւ» գոռալու փոխարեն «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ» գոռալ առավոտյան ուտելուց մեկ ժամ առաջ կամ ուտելուց 2 ժամ հետո,
3. աչքի հուլունք կախել չալոյատիպ որևէ շան վզից (սա նաև ղսմաթ բերող է),
4. թուղթ ու գիր անել վիրուսին՝ օգտագործելով Նիկոլի նկարը. հատկապես կարելի է վիրուսին հեռացնել՝ նրա դեմը դնելով «ժողովրդի» վարչապետի բինտով փաթաթված ու արյան գույնով սրտիկ նկարած ամբողջությամբ առողջ թաթիկի հատվածը,
5. վիրուսը չի կպնում, եթե հետույքը, անկախ դրա չափերից ու գրավչությունից, կմճտեք՝ չմոռանալով, իհարկե, ամենակարող «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»–ն զուգահեռաբար արտասանել։
6. օգտակար է նաև մատները խաչ անելը՝ «Իմ քայլը» ախմախագույն տեքստի կամ «Այո՛»–ի տխմարագույն քարոզչական երգի ուղեկցությամբ։
7. Կորոնավիրուսը նահանջում է նաև այն դեպքում, երբ ասեղը խփում եք Նիկոլի խրթվիլակի վրա և վուդույական տարբերակով բուլավկաներ օգտագործում։
Նիկոլ Փաշինյան VS կորոնավիրուս (մի քանի մեթոդական ցուցում)
Նիկոլ Փաշինյանը հերթական հեղափոխությունն է արել։ Նա գտել է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը։ Ընդամենը երկու տառ, երեք «թքոցի», և վե՛րջ։ Վիրուսն այլևս կշրջանցի ձեզ։
Այսօր բարլուսախառը Նիկոլը գրառում է արել և «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ» արել՝ ուրախությամբ նշելով, որ կորոնավիրուսը շրջանցել է Հայաստանը։
Եթե նա այս տեմպերով ամեն առավոտ «թքի», ապա պողոսներին ոչինչ չի սպառնա և Նիկոլը Նոբելյան մրցանակի կհավակնի, բայց ոչ թե խաղաղության ապահովման («Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին»), այլ առողջապահության ոլորտում։
Դեռ ոչ մի պետության մտքով չի անցել առավոտյան «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ» անելով պատրաստվել կորոնավիրուսի դեմն առնելուն։ Մյուս պետությունների հարիֆ ղեկավարները հազար ու մի միջոցառում են իրականացնում, հսկայական գումարներ ծախսում, իսկ ահա մեր վարչապետն ընդամենը «թքում» է։ Այլ հարց է, որ «հպարտ» քաղաքացիներն էլ կարող են այդ «թքոցիի» արդյունքում թքել, բայց... փայտիկին։
Ի դեպ, նիկոլաբուժությունը միայն «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»–ով չի սահմանափակվում։ Դատելով ամենից՝ նրա զինանոցում կան բազմաթիվ այլ միջոցներ, որոնք մենք առաջ ընկնելով կներկայացնենք։
Եվ այսպես, կորոնավիրուսի դեմ կարելի է պայքարել և հույս ունենալ, որ այն կշրջանցի մեր երկիրը նաև այս միջոցներով՝
1. նավսի հեռացում բնակարանից՝ Նիկոլի նվիրած «Դուխով» գլխարկը կամ նրա նկարով «մայկան» վառելով ու ծուխը տան մեջ պտտեցնելով,
2. «դըմփ, դըմփ, հո՛ւ» գոռալու փոխարեն «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ» գոռալ առավոտյան ուտելուց մեկ ժամ առաջ կամ ուտելուց 2 ժամ հետո,
3. աչքի հուլունք կախել չալոյատիպ որևէ շան վզից (սա նաև ղսմաթ բերող է),
4. թուղթ ու գիր անել վիրուսին՝ օգտագործելով Նիկոլի նկարը. հատկապես կարելի է վիրուսին հեռացնել՝ նրա դեմը դնելով «ժողովրդի» վարչապետի բինտով փաթաթված ու արյան գույնով սրտիկ նկարած ամբողջությամբ առողջ թաթիկի հատվածը,
5. վիրուսը չի կպնում, եթե հետույքը, անկախ դրա չափերից ու գրավչությունից, կմճտեք՝ չմոռանալով, իհարկե, ամենակարող «թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ»–ն զուգահեռաբար արտասանել։
6. օգտակար է նաև մատները խաչ անելը՝ «Իմ քայլը» ախմախագույն տեքստի կամ «Այո՛»–ի տխմարագույն քարոզչական երգի ուղեկցությամբ։
7. Կորոնավիրուսը նահանջում է նաև այն դեպքում, երբ ասեղը խփում եք Նիկոլի խրթվիլակի վրա և վուդույական տարբերակով բուլավկաներ օգտագործում։
Դըմփ, դըմփ, ֆսյո՛։
ЦЗП՛:
«7 օրի» հակավիրուսային բաժին