Քաղաքական

10.03.2011 13:52


ՀՅԴ–ն Սերժ Սարգսյանի հետ քննարկումներին կրկին կմասնակցի

ՀՅԴ–ն Սերժ Սարգսյանի հետ քննարկումներին կրկին կմասնակցի

ՀՀ կուսակցությունների հետ Մարզահամերգային համալիրում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու տնտեսական հարցերին առնչվող՝ Սերժ Սարգսյանի ավելի վաղ կազմակերպած կլոր սեղան քննարկումները ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն օգտակար է համարում։

–Համենայնդեպս, մենք կարողացել ենք այդ լայն լսարանի առաջ մեր տեսակետներն արտահայտել,  քննարկումներ են եղել,–«7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է Ա. Շահբազյանը։

Նրա կարծիքով՝ քաղաքական դաշտում երկխոսությունը կամ բազմաձայն խոսակցությունը որքան ընդունվի որպես գործելաոճ, այնքան լավ.

–Ընդհանրապես, իշխանությունը խելոք է, երբ որ շատերին լսում է, և շատերն ունենում են արտահայտվելու, իրենց ձայնը տեղ հասցնելու հնարավորություն։

Իսկ եթե առաջիկայում էլ Սերժ Սարգսյանը նամնօրինակ քննարկումների հրավիրի, ապա, Ա. Շահբազյանի խոսքերով, ՀՅԴ–ն անշուշտ կրկին կմասնակցի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը