Քաղաքական

28.02.2020 11:37

ՔՊ-ի դրամահավաքին որքա՞ն է փոխանցել իշխանափոխությունից հետո Փաշինյանի ամենասիրելի գործարար Սամվել Ալեքսանյանը․ «Իրավունք»

ՔՊ-ի դրամահավաքին որքա՞ն է փոխանցել իշխանափոխությունից հետո Փաշինյանի ամենասիրելի գործարար Սամվել Ալեքսանյանը․ «Իրավունք»

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք երեկոյի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ (ավելի քան 410 հազար դոլար)։

Մինչդեռ հանրաքվեի մասին օրենքում գրված է, որ հանրաքվեի քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը։ Հարկ է նկատել, որ որևէ հրապարակում այդպես էլ չեղավ, թե ովքեր են մասնակցել դրամահավաքին:

Մեր տեղեկություններով՝ մոտ 20 հազար ամերիկյան դոլար փոխանցել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը իշխանափոխությունից հետո, կարծես, Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում ամենասիրելի գործարարն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։