Լրահոս

27.02.2020 19:55


Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Կյանքի 59-րդ տարում մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել պատմաբան Վահե Լորենցը:

«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․

Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է Լորենցը:

Հուշարձանագետի մահվան լուրը տարածել է նաև «Հայ կինոյի վերածնունդ» կազմակերպությունը:

«Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը։ Գիտությանը և մշակույթին նվիրյալ անհատականություն, որի թողած ուսումնասիրություններով ժառանգությունը դեռ սերունդներ է կրթելու։ Իր գործին նվիրյալ եզակի տեսակով ազնիվ մարդ և մասնագետ։ Ցավակցում ենք Կարապետյանների ընտանիքին և նրա մտերիմներին»,- ասված է կազմակերպության «Ֆեյսբուք»-ի էջում։

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Այս խորագրի վերջին նյութերը