Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, վիճակն ավելի վատացավ. Ոստիկանության հոսպիտալի աշխատակիցները դեմ են հոսպիտալի լուծարմանը (տեսանյութ)
Ոստիկանության հոսպիտալի աշխատակիցները դժգոհ են, որ հոսպիտալը լուծարվել է: Այսօր նրանք հոսպիտալի դիմաց բողոքի ցույց իրականացրին՝ պահանջելով չփակել հոսպիտալը և դադարեցնել կադրային ջարդը:
«Փաշինյանին ընտրեցինք, որ լավ լինի, վիճակն ավելի վատացավ»,-ասաց հոսպիտալի աշխատակիցներից մեկը:
Հոսպիտալի աշխատակիցները նշում էին, որ չեն դադարի պայքարը, մինչև չհասնեն իրենց նպատակին՝ հոսպիտալը պետք է շարունակի գործել:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր, թե որն է Ոստիկանության հոսպիտալի լուծարման անհրաժեշտությունը, ինչին ի պատասխան վարչապետն ասել էր, որ հոսպիտալի սպասարկման համար պահանջվում է բավական մեծ գումար՝ 800 մլն դրամ:
«Ոստիկանների մեծամասնությունն այսպես, թե այնպես բժշկական ծառայություններ ստանում են առողջապահական այլ հիմնարկներում, մենք այդ 800 միլիոնը վերցնում ենք, դնենք այդ պետպատվերի վրա, որ ոստիկաններն այլ բժշկական հաստատություններում որակյալ ծառայություն ստանան: Ես համոզված եմ, որ հոսպիտալի լուծարումը 100%-ով ճիշտ որոշում է»,-ասել էր վարչապետը:

Աղբյուրը՝ tert.am