Լրահոս

27.02.2020 15:26


Գյումրիում վիճաբանության ժամանակ 39-ամյա քաղաքացին դանակահարել էր եղբորը

Գյումրիում վիճաբանության ժամանակ 39-ամյա քաղաքացին դանակահարել էր եղբորը

Շտապօգնության կայանից փետրվարի 24-ին ժամը 21:00-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 39-ամյա եղբայրը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 26-ին ժամը 22.00-ին ներկայացել է Մուշի բաժին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը