Ի՜նչ ապուշ քայլ. իրենց համար կենսակերպ դարձած խայտառակ գողությունը կոծկելու նպատակով 3 միլիոնը լումայի նման բաժանեցին «Երեկոյան Երևանի» նախկին խմբագրի՝ Նորայր Ենգիբարյանի, մահացած նկարչի՝ Ստյոպա Նարոյանի (եթե անկեղծ՝ կասկածում եմ, թե նա է լոգոյի հեղինակը, որովհետև չեմ կարողանում մտաբերել՝ 1991-ին Ստյոպան աշխատու՞մ էր թերթում, թե՞ ոչ) և «Ոզնի» երգիծական հանդեսի նկարիչ Ցոլակ Կանթեղի (Ղանդիլյան) միջև։
Եթե առաջին 2-ի պարագայում քայլածների պարտվողական այս քայլն ինչ-որ իմաստով ընկալվում է, ապա Ցոլակի դեպքում (թող ինձ ների նկարիչը) ընկալելի չէ։ Ինչու՛։ Ցոլակը «Երեկոյան Երևանին» ժամանակ առ Ժամանակ երգիծանկարներ է տրամադրել որպես արտահաստիքային հեղինակ... Նրա նման քանի՜-քանի նկարիչներ են մտել խմբագրություն դուրս եկել։ ՈՒրեմն՝ գտե՛ք բոլորին։
Հ.Գ.1.
Երեկ տեղեկացա, որ լրագրողների հարցերին պատասխանելու ընթացքում և՛ Նորիկ Ենգիբարյանը, և՛ Ցոլակ Կանթեղը նշել էին, թե 1991-ին «Երեկոյան Երևանի» հետ համագործակցել է նաև Նիկոլայ Մանուկյանը՝ ՆԻԿՕ-ն։ Դրանից հետո եղան զանգեր։ Մարդիկ փորձում էին հստակեցնել՝ գուցե ՆԻԿՕ՞-ն է հեղինակը։ Ո՛չ, նա չէ։ Այդ լոգոն ո՛չ ՆԻԿՕ-յի ոճն է, ո՛չ էլ մտածողության արգասիքը։
Հ.Գ.2.
Կարծում եմ՝ 3 կողմերն էլ պետք է հրաժարվեն 1-ական միլիոնից։
Կոծկելուն էլ ձև կա

Փիրուզա Մելիքսեթյանի ֆեյսբուքյան էջից