Ինչո՞ւ պիտի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում 30 հազար դոլար պարգևավճար ստանար, իսկ Արդարադատության ջահել-ջիվան, 30 աստիճան սկոլիոզով տառապող նախարարը` Բադասյանը, որին բաժին է ընկել ամենակեղտոտ և անշնորհակալ գործը (այն է`Վենետիկի հանձնաժողովում և եվրոպական այլ հարթակներում արդարացնել և հիմնավորել Նիկոլի բացահայտ անօրինական, հակասահմանադրական նախաձեռնությունները, այդ թվում`Սահմանադրական դատարանը բուդկի պես սեփականաշնորհելու հետ կապված), 6 ամսում` «ընդամենը» 16 հազար։
Ասեք, որ արդար չէ։ Կարող էին, չէ՞, հպարտ քաղաքացիների կենսաթոշակները չբարձրացնել ամբողջ 3-4 հազար դրամով, ավելորդ միջոցներ չծախսել մի էդքան էլ բյուջետային աշխատողների մի մասի աշխատավարձն ավելացնելու վրա, ու Բադասյանի վեց ամսվա պարգևավճարը հասցնել գոնե 24-25 հազարի։
Հա՛մ էլ ինֆլյացիայի ռիսկերը սաղմի մեջ կխեղդեին. էս գլխից էնպես կկտրեին թաթիկներն ու տոտիկները, որ չէր հասցնի «ա՛խ» քաշել...
Ճչացող անարդարություն
Ինչի՞, էլի։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից