Փաշինյանն ապրիլի 6–ին կկտրի՞ իր ձեռքերը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ինքն անձամբ իր ձեռքերը կկտրի, բայց ընտրակեղծիք թույլ չի տա։
Կկտրի՞ նա իր ձեռքերն ապրիլի 6–ին, թե՞ ոչ։ Հարցը հռետորական է։
Հանրության ոչ պողոսական հատվածի համար պարզ է, որ 650 հազար «այո» ստանալը գործնականում անհնար է։ Քանզի հեղափոխական էյֆորիան անցել է, շատերի աչքերը բացվել են։ Նիկոլական մնացել են պողոսներն ու մի Ժուժու՝ Դալարիկից։ Սրանցով 650 հազար չես հավաքի։
Արդեն իսկ կան տեղեկություններ, որ մարզպետների ու համայնքապետերի վրա պլան է իջեցվել, որ «այո»–ների կոնկրետ թվեր ապահովեն։ Պատահական չէ, որ «Այո»–ի շտաբը ղեկավարում է Տարածքային կառավարման գորշագույն իմիջ ունեցող նախարարը, այլ ոչ թե հրապարակային ակտիվությամբ աչքի ընկնող որևէ քայլարած։
«Սերժի վախտ» էլ էր ընտրության ժամանակ Տարածքային կառավարման նախարարի վստահվում ընտրությունների կազմակերպումը, ինչը հուշում էր, որ օգտագործվելու է վարչական ռեսուրս։ Նիկոլենք նույն բանն են անում, բայց դա փաթեթավորում են «ձեռքերս կկտրեմ» ոճի դեմագոգիկ ելույթներով։ Այսինքն՝ բան չի փոխվել, միայն գոռգոռոցներն ու փարիսեցիությունն է ավելացել։
Նիկոլն իր ձեռքերը չկտրելու միայն մեկ տարբերակ ունի։ Եթե հանրաքվեում չխփվի «այո»–ների անհրաժեշտ քանակը։ Հակառակ դեպքում մենք կտրված ձեռքերով սարսափելի կադրերի պետք է ականատես լինենք։ Թեև Նիկոլի ո՞ր մի խոսքին հավատաս։
Վարչապետ դառնալիս նա խոսում էր թռիչքաձև տնտեսական աճի մասին, բայց հենց դարձավ, սկսեց համեստ թվերից խոսել ու պահպանողականություն քարոզել։
Քայլելուց առաջ հայտարարում էր, որ արագաչափերը պետք է վերացնել։ Քայլելիս արագաչափերն էր փակում։ Հենց դադարեցրեց քայլելը ու դարձավ վարչապետ՝ «մոռացավ» իր խոսքերն ու խոստումները՝ զուգահեռաբար ավելացնելով արագաչափերը։
Ասում էր, որ դատարանների աշխատանքներին չի միջամտելու։ Հետո փաստով ապացուցվեց, որ իրենք կոպտորեն միջամտում են դատարանների աշխատանքներին: Այն դատավորին, ով իրենց ուզածը չի անում, սկսում են հետապնդել։
Մինչև վարչապետ դառնալը խոսում էր թալանից ու սրտաճմլիկ ելույթներ ունենում աղքատների մասին, իսկ վարչապետ դառնալով մսխում է բյուջեն՝ պարգևավճարների, անձնական օլիգարխիկ ծախսերի և այլնի տեսքով։
Նիկոլենք հեղափոխության օրերին իրենց ձեռքում պահում էին ապրիլյան պատերազմում զոհված Աբաջյանի նկարն ու հրապարակում հավաքվածներին դեմ տալիս Աբաջյանի կեղծ պապիկին, բայց երբ սուտը բացահայտվեց, իրենք Աբաջյանի նկարը պահող ձեռքերը չկտրեցին։
Այնպես որ ինչպես բոլոր մյուս դեպքերում՝ Նիկոլի ասածները պետք է հակառակ իմաստով հասկանալ։ Այսինքն՝ եթե ասում է, որ ընտրությունները կեղծվելու դեպքում ինքն իր ձեռքերը կկտրի, ապա դա նշանակում է, որ ձգտելու են կեղծել՝ չվնասելով սեփական վերջույթները։

Հայկ Ուսունց