Լրահոս

27.02.2020 12:32


Գեղարքունիքի մարզում 23-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է փայտե էլեկտրասյանը

Գեղարքունիքի մարզում 23-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է փայտե էլեկտրասյանը

Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արման Պ-ն իր վարած Mercedes մակնիշի 36 AG 019 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտյա էլեկտրասյանը և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արման Պ-ն մարմնական վնասծաքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արման Պ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը