Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցում նախկին աշակերտը պատմության դասասենյակում կրակոց է արձակել՝ վնասելով պատուհանի ապակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում դպրոցում երկար դասամիջոցի ընթացքում մի քաղաքացի մտել է դպրոց և պատմության դասասենյակում աշակերտների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով վնասվել է դասասենյակի պատուհանի ապակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ոստիկանները աարզել են, որ կրակոցն արձակել է նշված դպրոցի նախկին սան, նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Գեղամ Միրզոյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմերյանի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի աշխատակցի կողմից ինքնաշեն զենքն առգրավվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։