Լրահոս

27.02.2020 00:08


«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991թ. խմբագրին և նկարիչներին

«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991թ. խմբագրին և նկարիչներին

«Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․ խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Ստեփան Նարոյանի իրավահաջորդին։ Ինչպես հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, յուրաքանչյուրին կտրվի 1 միլիոն ՀՀ դրամ։

Համացանցում ողջ օրվա ընթացքում բուռն քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: Վահագն Ալեքսանյանը նշել էր, որ լոգոն ընտրելիս տեղյակ չէին, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից:

«Երեկոյան Երևան» թերթի գլխավոր խմբագիր Ենգիբարյանը երկու նկարչի անում էր նշում՝ որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել էր, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստեփան Նարոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը