Քաղաքական

26.02.2020 20:10

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, բժիշկները հարկադրված «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, բժիշկները հարկադրված «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո՝ ուրբաթ երեկոյան հիվանդանոցից տուն է գնացել, մեկ օր անց կրկին տեղափոխվել հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:

«Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է: Տևական ժամանակ, ստացիոնար բուժում ստանալուց հետո, վիճակը ոչ միայն չի կայունանում, այլև նոր հիվանդություններ են ավելանում: Ինչպես փաստում են իրեն բուժող բժիշկները՝ այս պահին երկրորդային հիվանդություններն ավելի մեծ վտանգ են սպառնում, քան բուն հիվանդությունները՝ շաքարային դիաբետն ու թոքի քաղցկեղը»,-մանրամասնեց փաստաբանը՝ նշելով նաև, թե վիճակն այնքան վատ է եղել, որ անգամ «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել:

Հիշեցնենք, որ factor.am կայքին Գրիգորյանի առողջության վերաբերյալ պատասխանել էր «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին և հայտնել. «Մանվել Գրիգորյանը գրավոր հրաժարվեց բժշկական ծառայություններից, մենք իրեն բացատրեցինք հնարավոր բոլոր բարդությունները։ Ինքը գնաց տուն և մեր նախազգուշացումներն իրականացան, քանի որ շատ վատացած վիճակում հետ եկավ, ընդունվեց վերակենդանացման բաժանմունք։ Մեկ օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվեց պալատ, հիմա վիճակը կայուն է»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել հունվարի 14-ից, նրա առողջական վիճակը հաշվի առնելով՝ Դատախազությունը արտահերթ նիստի միջնորդությամբ հանդես եկավ, որի ընթացքում շուրջ 1․5 տարի անազատության մեջ գտնվող Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։