Քաղաքական

26.02.2020 17:43

Լևոն Տեր-Պետրոսյանը որդու միջոցով ամենօրյա ցուցումներ է տալիս Վահե Գրիգորյանին (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանը որդու միջոցով ամենօրյա ցուցումներ է տալիս Վահե Գրիգորյանին (տեսանյութ)

Alternativ.am-ը գրել է․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի հանդիպումները վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել: Ինքն իրեն Սահմանադրական դատարանի նախագահ հռչակած Գրիգորյանի և Տեր-Պետրոսյանի որդու՝ պարբերական բնույթ ստացած հանդիպումները, ըստ ամենայնի, մի գերնպատակ են հետապնդում՝ առաջին նախագահը որդու միջոցով Գրիգորյանին ցուցումներ է տալիս. չէ՞ որ առջևում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն է, այն կարևոր փորձաքարը, որը ներկայիս իշխանությունը պետք է պատվով հաղթահարի:

Կարող ենք եզրակացնել, որ Տեր-Պետրոսյան կրտսերի՝ Գրիգորյանին ուղղված ցուցումները մասնավորապես մի հարցի են վերաբերում՝ հանրաքվեի կայացման, դրական արդյունքների գրանցման դեպքում ազատվել ՍԴ ներկայիս կազմից՝ այն փոխարինելով յուրայիններով: Ասել է թե՝ ՍԴ-ն լցնել տերպետրոսյանական կադրերով ու այն դարձնել իշխանությունների կամակատար մարմին: Զանգովի արդարադատությունը կարծես թե չի ուզում նահանջ գրանցել…

ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը կլծվի այդ գործի գլուխ բերմանը: Չէ՞ որ վերջինս ՍԴ մուտք գործելուց հետո չի մասնակցել դատարանի աշխատակարգային նիստերին, չի կատարել ու չի կատարում իր աշխատանքային պարտականություներից և ոչ մեկը, փոխարենն ունի ծառայողական մեքենա, ՀՀ հպարտ հարկատուների հաշվին էլ բավական կլորիկ գումար է ստանում՝ ամսական 793 հազար 680 դրամ աշխատավարձ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։