Վիեննայում դպրոց են տարհանել ուսուցչուհու մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փետրվարի 26-ին դպրոց են տարհանել ուսուցչուհու մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել Է OE24 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ տարհանվել Է Յոզեֆշտադտի շրջանում գտնվող գիմնազիան: Հայտնի Է, որ ուսուցչուհին վերջերս այցելել Էր Իտալիա եւ կասկած կա, որ նա կարող Էր վարակվել կորոնավիրուսով:
Փետրվարի 25-ին Ավստրիայում հաստատվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ երկիրը բոլոր միջոցները ձեռնարկում Է կորոնավիրուսի տարածում թույլ չտալու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: