Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսին կլիներ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի արձագանքը, եթե Հանրապետականը հանգանակություն կազմակերպեր ու գործարարներին կամավոր-պարտադիր հիմունքներով բերման ենթարկեր այդ դրամահավաքին, դիցուք`2015թ. սահմանադրական հանրաքվեն անցկացնելու կամ ՀՀԿ-ի «ընթացիկ կարիքները հոգալու» համար։
Կամ ինչե՜ր կգրեր, ի՜նչ տիեզերական աղմուկ կբարձրացներ ընդդիմադիր Փաշինյանի ընտանեկան թերթը «պետական մակարդակով իրականացվող ռեկետի» սույն դրսևորման առնչությամբ։
Կարող եք ասել` հանրապետականներն էլ էին նույնը անում, ուղղակի` «տակից»։ Բայց, կներեք, դա դեռ պետք է ապացուցել, իսկ ա՛յս դեպքում գործ ունենք կոնկրետ փաստի հետ, և համեմատությունն այդ առումով տեղին չէ։
Իսկ «ամենամազալուն» այն է, որ գործարարները «մուծվում» են մի բանի համար, որ բումերանգի պես իրենց դեմ է շուռ գալու. եթե հակասահմանադրական հանրաքվեն անցնի, ՍԴ դատավորները փաթեթով հրաժարական տան, և ձևավորվի Փաշինյանի երազանքների վնգստացող դատարանը, որը կդակի հակասահմանադրական ցանկացած նախաձեռնություն (օրինակ, առանց դատարանի որոշման անձին ունեզրկելու` «ապօրինի» գույքը բռնագրավելու օրենքը), վայն եկել է` տարել մի գիշերում խոշոր սեփականատերեր դարձած նախկին օլիգարխներին։
Եթե կարծում են, էս գլխից «մուծվելով»`չեն «քցվելու», ինդուլգենցիա են ստանալու նախկինների օրոք կուտակած հարստության համար, չարաչար սխալվում են. կա՛մ չեն ճանաչում Նիկոլին, կա՛մ շատ վատ են ճանաչում...
Մուծվելուց քցվել` կես քայլ է

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից