Երևանում Opel-ը հետընթացով բախվել է խանութ-տաղավարի դռանը
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում Պարգև Չարչօղլյանը իր վարած Opel մակնիշի 36 ԼP 122 համարանիշի ավտոմեքենայով Նորք Մարաշ 2-րդ փողոցի 9/1 հասցեի հարևանությամբ հետընթացի ժամանակ բախվել է նշված հասցեում գործող խանութ-տաղավար երկաթե դռանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է այն՝ մեքենան մի պահ «հանգել է», իջել է ավտոմեքենայից, փորձել է խնդիրը հասկանալ և այդ ժամանակ ավտոմեքենան հետընթաց է շարժվել, ինքը հասցրել է իրեն նետի ավտոմեքենայի մեջ, սակայն չի կարողացել արգելակել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Իսկ խանութի աշխատակիցը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր. «Ա՛յ մարդ, գիշերն էրազ էի տեսել, հո էրազ չէ՜ր։ Քնից վեր թռա, մեկ էլ՝ տեսա՝ էս վիճակն ա, պատերը փլել, ծորակը կոտրվել, ապրանքները շուռ էկել։ Թու, թու, թու, էլի լավ է՝ մարդու բան չի պատահել։ Մնում է, տենանք՝ ԱՊՊԱ-ն փողերը երբ կտա, որ դուռը, պատն ու ծորակը վերանորոգենք»։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։