Քաղաքական

25.02.2020 17:01


Ռոբերտ Քոչարյանին երաշխավորություն ներկայացրածների ցանկը կարող է համալրվել․ Հովհաննես Խուդոյան

Ռոբերտ Քոչարյանին երաշխավորություն ներկայացրածների ցանկը կարող է համալրվել․ Հովհաննես Խուդոյան

Մինչև հաջորդ դատական նիստը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վարչապետների երաշխավորությամբ փոխարինելու խափանման միջոցը, պետք է պատրաստ ունենանք, բայց վստահ չեմ, որ այդ նիստին կքննարկվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Դեռ հավատում եմ, որ դատական գործի վարույթը կարճելու որոշում կարող է կայացվել։ Հաջորդ նիստին պետք է միջնորդության պատասխանը հրապարակվի»,-ասաց նա և պատասխանելով հարցին, թե արդյոք ցանկը կարող է փոփոխվել ասաց, որ անձնական երաշխավորություն ներկայացրածների ցանկը կարող է համալրվել․ «Չեմ կարծում, որ կպակասի, բայց ես ոչ մեկի հետ չեմ բանակցում, չեմ համալրում»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է առաջիկա նիստերից մեկի ժամանակ ներկայացնել վարչապետների միջնորդությունը։ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը