Կարծիք

25.02.2020 16:48


"Независимая газета"-ն երկարամյա լռությունից հետո պրոադրբեջանական խայտառակ նյութ է տպել

"Независимая газета"-ն երկարամյա լռությունից հետո պրոադրբեջանական խայտառակ նյութ է տպել

"Независимая газета"-ն, որի ականջները յոթ֊ութ տարի առաջ մերոնք ձգել էին Խոջալուի թեմայով, երկարամյա լռությունից հետո պրոադրբեջանական խայտառակ նյութ է տպել, որտեղ հայերը մեղադրվում են Սումգայիթի դեպքերի պահով։

Հասկանալի է, որ հենց այնպես չեն արել։

Բայց։ Տղաներ ու աղջիկներ, ովքեր հիմա պատասխանատու են այս դաշտի համար, հելեք գործ արեք։

Ընդդիմադիրներին ֆեյքերով քրֆելու տեղը խելքներդ գլուխներդ հավաքեք ու դեմն առեք սրան։

Ժամանակին մեծ ջանքերով սառեցված հակահայկական թեմաները ադրբեջանցիները կսկսեն խոդի գցել, եթե այս նյութը չֆռցվի ու կոխվի խմբագրի համապատասխան տեղը. հակառակ պարագայում կանաչ ճամփեն բացվելու է։

Սա էլ է սահման, որին տիրություն պետք է արվի, բայց ոնց որ ըստեղ էլ է կատարյալ բարդակ։ Լրջացե՛ք։

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը