Կարծիք

25.02.2020 21:23


Ես, ով նախկինում հավատացել է, որ երկրի ղեկավարը բանակը հանել է սեփական ժողովրդի դեմ, այսօր հասկանում եմ՝ հավատացել եմ կեղծիքի

Ես, ով նախկինում հավատացել է, որ երկրի ղեկավարը բանակը հանել է սեփական ժողովրդի դեմ, այսօր հասկանում եմ՝ հավատացել եմ կեղծիքի

Ասում եք` մարտի մեկին մարդկանց սպանելու հրամանը տվել է Քոչարյանը, մերկապարանոց հայտարարություն է, բայց ընդունենք, որ այդպես է:

Իսկ մարդկանց սպանդանոց ո՞վ է տարել` հանուն իր աթոռի:

Մի՞թե Լևոնը, Նիկոլը, Ալիկը ու մնացած կազմակերպիչները չգիտեին, որ հանդիպելու են դիմադրության, մի՞թե իրենք տեղեկացված չէին, որ մարտի մեկին ոստիկանական լայնածավալ ռեյդ է լինելու Ազատության հրապարակում, մի՞թե Նիկոլը չէր հասկանում, որ իր ատելություն ու թշնամանք պարունակող հայտարարությունները մարդկանց դարձնելու են անկառավարելի, ագրեսիվ, արնախում մի ամբոխ, որն ընդունակ է ամեն ինչի:

Այսօր ջրի երես են դուրս գալիս տեսաերիզներ, գաղտնալսված հեռախոսազրույցներ ու նողկալի սուտը, որին հավատացել ենք տարիներ շարունակ, ի չիք է դառնում:

10 տարի շարունակ տարածվում էր պրոպագանդա, թե խաղաղ ժողովրդի վրա կրակել են, այսօր ջրի երես են դուրս գալիս փաստեր, կրկնում եմ փաստեր, ոչ թե ծախու լրատվամիջոցների կեղծ լուրեր, որտեղ տեսնում ենք հակառակ պատկերը:

Ու հիմա ես, ով նախկինում հավատացել է, որ երկրի ղեկավարը բանակը հանել է սեփական ժողովրդի դեմ ու կրակելու հրաման է տվել խաղաղ բնակչության վրա ու այդ համոզմունքով տարիներ շարունակ, ինքս էլ եմ այդ անձին մարդասպան անվանել, այսօր հասկանում եմ, որ հավատացել եմ կեղծիքի ու երկար տարիներ եղել եմ այդ կեղծ պրոպագանդայի զոհը:

Ուղակի ուզում եմ հասկանալ՝ ինչպես իրեն կդրսևորեր մեզանից յուրաքանչյուրը նման իրավիճակում, երբ երկիրը գնում է դեպի քաոս, երբ քաղաքացիական պատերազմից 5 պակաս իրավիճակ է, բնական է ռազմական դրություն, որը կայունություն ու խաղաղություն կապահովեր ու կխուսափեինք արյունահեղությունից, էլ չեմ ասում պատերազմական վիճակում գտնվող պետության խոցելիության ռիսկերի մասին:

Ուրեմն հարկ է սթափ մտածել, ու եթե Քոչարյանին մեղադրում եք, որը, իհարկե, 2 տարի է ոչ մի կերպ չեն կարողանում ապացուցել 10 մարդկանց սպանության մեջ, ապա Լևոնի, Նիկոլի ու մնացածի համար ի՞նչ վճիռ եք սահմանում, չէ՞ որ այդ 10 զոհերի արյունը նրանց խղճին է ու այդ արյունը երբեք չի մաքրվի, անգամ 30 միլիոն դրամի փոխհատուցման միջոցով:

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը