Քաղաքական

25.02.2020 16:28

Անկաշառ Ջհանգիրյանին որտեղի՞ց եռահարկ առանձնատուն

Անկաշառ Ջհանգիրյանին որտեղի՞ց եռահարկ առանձնատուն

Օրերս մենք գրել էինք, որ իշխանությունները մի կողմից ամեն բան անում են, որպեսզի ապրիլի 5-ի հանրաքվեում հաղթեն, իսկ մյուս կողմից թեկնածուներ են պատրաստում, որոնք պետք է փոխարինեն հանրաքեի արդյունքում հեռացվող 7 դատավորներին։

Իշխանության ներսում ազդեցություն ունեցող տարբեր խմբեր իրենց շահերը ներկայացնող թեկնածուների լոբինգով են զբաղված։ Այս պահին ամենահաջող թեկնածուն իշխանության լևոնական թևի թեկնածուն է՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իշխանական քարոզչամեքենան էլ սկսել է իր գործն անել։ Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հյուրն էր Գագիկ Ջհանգիրյանը։ Հաղորդման ընթացքում Ջհանգիրյանը հասցրեց հայտարարել, որ խնդիրներին քաղաքական մեկնաբանություն չի տալու, քանի որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ իրավաբան է։

Տեր-Պետրոսյանական մամուլը հասարակությանը փորձում է համոզել, որ Գագիկ Ջհանգիրյանը անկաշառ գործիչ է, ով կարող է նախկինների թալանի հետևից գնալ:

Ջհանգիրյանին անվանել կոռուպցիոն պատմություններից հեռու մարդ, մեղմ ասած, անտեղյակություն է: Ջհանգիրյանը, ով եղել է ՀՀ զինդատախազ և իր ամբողջ կյանքում պետական համակարգում է եղել, չգիտես՝ որտեղից, կարողացել է մեծ կարողություն կուտակել: Հասկանալու համար, թե նա աղքատ Հայաստանում ինչպիսի կարողություն է կուտակել, պետք է միայն տեսնել «Մոնումենտում» 1990-ական թվականների վերջին կառուցված եռահարկ շքեղ առանձնատունը, որն այժմ Ջհանգիրյանը վարձակալությամբ է տվել, և այդ տարածքում տեղկայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը:

Հետաքրիր է, թե անկաշառ Գագիկ Ջհանգիրյանը ի՞նչ միջոցներով է կարողացել նման առանձնատուն կառուցել:

Չպետք է նաև մոռանալ այն գործերը, որ զինդատախազ եղած ժամանակ վարել է Ջհանգիրյանը: Մամուլում տասնյակ անգամներ է գրվել նրա կողմից խեղված ճակատագրերի մասին: Գրվել է, թե նա ինչպիսի անտարբերությամբ է մոտեցել երիտասարդների ճակատագրերին, որոնք դժբախտություն են ունեցել հայտնվել նրա տիրույթում:

Աղբյուրը՝ politik.am

51206940_543309296155193_2661425443298607104_n 51495293_356252388324592_3193722515776077824_n

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։