Կարծիք

25.02.2020 20:12


Ոչինչ էլ չստացվեց ձեզ մոտ, որովհետև դուք սովորական հեղաշրջիչ եք

Ոչինչ էլ չստացվեց ձեզ մոտ, որովհետև դուք սովորական հեղաշրջիչ եք

Շատ է խոսվում, գրվում, գովերգվում, գովազդվում, որ հեղափոխություն ենք արել, հեղափոխական ենք, հեղափոխական իշխանություն ենք...

Ոչինչ էլ չեք... Դուք հեղափոխությունից այնքան եք հեռու, որքան «խոզը տուռնիկից»... Դուք սովորական հեղաշրջում եք արել, իշխանափոխություն, իշխանազավթում...

Հեղափոխությունը դա ավելի լայն, խորը, հիմնավոր և լուրջ հասկացություն ու գործընթաց է: Իսկ ձեր արածը հեղափոխություն չէ և գումարելիների տեղերը փոխելով գումարը չի փոխվում...

Հեղափոխություն կլիներ, եթե այն կատարողների ուղեղում, գիտակցության մեջ հեղափոխություն լիներ, մարդկանց հարաբերություններում, շփումներում, վարքագծում:

Երբ պետական պաշտոնյա-քաղաքացի հարաբերություններում հեղափոխություն լիներ՝ պետական մտածողությամբ ու գիտակցությամբ...

Երբ հարաբերվելու, շփման, մշակույթի, բարոյականության, կենցաղի, վարվելակերպի ու վարվեցողության հեղափոխություն լիներ:

Ինչ տարբերություն, թե ով է լկտի՝ նախկին հաբրգած, կաշառակեր պաշտոնյան, ջիպազգի գորիլան, թե Ժիգուլի քշող՝ Նիկոլի դուխով նկարը մեքենային կպցրածը, սիգնալիստ տաքսիստը, թե պաշտոնը ստանձնած ու արագ հաբրգած, մեծամտացած, լկտիացած բանդերլոգը....

Երբ պաշտոն ու իշխանություն եք ստանձնում ու սկսում հասարակությանը տեսակավորել, դասակարգել, թշնամացնել, հակադրել և այդ մեթոդով իշխանության գոյատևումը երկարացնել՝ դա հեղափոխություն չի, դա գոյատևման պայքար է...Այն իրականացնողներն են շատ պարզունակ ու կանխատեսելի և չհեղափոխված...Իրենք չեն հեղափոխվել, էլ ուր մնաց հասարակությանը հեղափոխեն:

Հեղափոխություն կատարածներն օրենքն ու օրինականությունը կամայական, պահի ազդեցության տակ, ուզած ձևով չեն մակնաբանում, ոտնատակ տալիս և կամայական վերաձևում, կիրառում՝ թաքնվելով ժողովրդի շվաքի տակ...

Ոչինչ էլ չստացվեց ձեզ մոտ, որովհետև դուք սովորական հեղաշրջիչ եք, սովորական պաշտոնյա, սովորական չինովնիկ՝ այդ բառի լայն իմաստով, արդեն արագ ժողովրդից կտրված, հեռացած, հարստացած, քաղաքացուն դավաճանած...Բայց պետք եղած ժամանակ նրա մի որոշակի հետամնաց ու կռապաշտ հատվածին օգտագործող ու կառավարող...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը