Այսօր երեկոյան բավականին հետաքրքիր իրողություն է արձանագրվելու երևանյան խոշոր հյուրանոցներից մեկի ընդարձակ սրահում: Գործող իշխանության նախաձեռնած խնդրահարույց հանրաքվեին ընդառաջ՝ վարչապետի «Քաղպայմանագիր» կուսակցությունը «այո»-ի քարոզարշավ իրականացնելու համար ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով դրամահավաք-երեկո է կազմակերպել:
Դե, «նոր Հայաստանում» կոռուպցիա-մոռուպցիա, «հարկային տեռոր» ու «պետական ռեկետ» չկան: Դե, չկան, էլի: Հիմա, որ գործարարներին նման դրամահավաք-երեկույթի հրավիրում են, դա միայն այն բանի համար է, որ նրանք՝ բիզնես ունեցողները վարչապետ Փաշինյանի հերթական հռետորական «փայլատակումը» կամ հանգաթխության նոր «ճախրանքը» վայելեն: Իսկ «վայելքների» համար, հայտնի բան է, պետք է վճարել: Հա, իհարկե, կամավոր: Պարտադիր կարգով՝ կամավոր:
Համարձակ կարող եք մոտենալ ու միացված տեսախցիկների առաջ հարցնել այդ դրամահավաք-երեկույթի բիզնեսմեն ներկայացուցիչներին, և նրանք բոլորը միաձայն կասեն, որ «Քաղպայմանագիր» քաղկազմակերպության «այո»-ի քարոզչության հիմնադրամին որոշակի գումար փոխանցելն իրենց հոգու պոռթկումն է, իրենց անզուսպ մղումն ու բաղձանքը: Կասեն, որ հազիվ են սպասել, մինչև այդ դրամահավաքի օրը գա, որ արագ-արագ, մի ոտք առաջ, ինչպես ասվում է, փող փոխանցեն իշխանության կուսակցությանը: Գուցե լինեն այնպիսիք, որ կասեն, թե՝ իրենք բիզնեսով հենց միայն նրա համար էլ զբաղվում են, որ գործող իշխանությանն ու «վարչապետ ջանի» կուսակցությունը ֆինանսավորեն՝ ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ:
Իսկ այդ ո՞ր գործարարն է, որ կցանկանա բիզնեսի համար այս՝ բավականին լարված պայմաններում լրացուցիչ գլխացավանք ստանալ, ասենք, հարկայինների կամ չգիտես, թե է՛լ ում հերթական ստուգիչ այցելության տեսքով: Այդ ո՞ր գործարարն է, որ Հայաստանի նման ասիական արմատակալած բարքեր ունեցող երկրում կհամարձակվի դեմ գնալ կառավարությանը և մերժել լրացուցիչ փող ցնծալու վերաբերյալ իշխանության պահանջ-հրավերքը: Սա հռետորական հարց է, քանզի պատասխանը հայտնի է:
Մի խոսքով, իրերի նման վիճակը հիշեցնում է մի հի՜ն, բայց հանրահայտ անեկդոտ: Տեղի՛ն է հիշեցնում:
Այո, խոսքն այն անեկդոտի մասին է, որ Նապաստակը ռեժիմով բռնության է ենթարկվում Գայլի կողմից: Նապաստակն, ի վերջո, բողոքով դիմում է Առյուծին, թե՝ այսպես ու այնպես: Առյուծն էլ հրաման է արձակում, որ այսուհետ, միմիա՛յն կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ, ստորագրությամբ և այլն: Որոշ ժամանակ անց Առյուծը հանդիպում է Նապաստակին ու հետաքրքրվում, թե վիճակը փոխվե՞լ է:
-Չէ, ամեն ինչ առաջվա նման է, մենակ թղթատարությունն է շատացել,-հետևում է պատասխանը:
Հիմա այսօրինակ իշխանական դրամահավաքներինն է: Այն տարբերությամբ, որ սա արդեն անեկդոտ չէ, այլ փաստացի ու դառը իրականություն:
Ի դեպ, իշխանությունն այդպես էլ անարձագանք թողեց 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ «Իմ քայլի» նախընտրական հիմնադրամին մի շարք «թավշյա» նորիշխանավորների հանգանակած կլորիկ գումարների վերաբերյալ սկանդալային բացահայտումը: Մարդիկ, որ դրանից մի 10 ամիս առաջ միատեղ դրված 4-5 միլիոն դրամ երևի տեսած անգամ չկային, լավ էլ մուծումներ էին արել իրենց կուսակցության (դաշինքի) հիմնադրամին: Որտեղի՞ց այդ գումարները նրանց, իրենց ո՞ր հրապարակելի հայտարարագրում էին դրանք արտացոլվել, բաց ու թափանցիկության մասին ճառերով լսելիք կոշտուկած իշխանավորներն այդպես էլ բաց ու թրանսփերենսի (թափանցիկ, էլի) չներկայացրեցին: Ու հազիվ թե ներկայացնեն: Նրանք ավելի շուտ մի երեք այդքան էլ կծախսեն՝ նորանոր «ֆեյքեր» հորինելու վրա, որ նրանց ու «պողոսների» միջոցով կործանիչ հակահարված տան՝ «հա, լավ են անում..., բա լա՞վ էր, որ առաջ սաղ ժողովրդին թալանում էին... ինչի էս քննադատող ազգի դավաճաններին չեն կախում ...» և նման այլ տրաֆարետային քարոզչական կաղապարներ նորից ու նորից շրջանառելու վրա:
Մնում է միայն զարմանալ, թե ինչո՞ւ մինչև հիմա Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում «Ճշմարտության նախարարություն» չի ձևավորվել: Չնայած, երևի կառավարության ամբողջ կազմը կարելի է այդպիսին համարել: Կամ էլ՝ ձևավորվել է, բայց նախարարների կրկնապատկված աշխատավարձերի նման գաղտնի են պահում...
Թեպետ, իրենք որքան շատ են «առաջ քայլում», իրենց «քայլվածքում» ավելի ու ավելի են ընդգծվում նախկին արատները:
Կամավոր-պարտադիր դրամահավաք՝ հանուն իշխանության

Դե, իհարկե, կասեն: Կամեռաների, կներեք, տեսախցիկների առաջ:

Արմեն Հակոբյան