«2020-ի հունվար ամսվա 17 աշխատանքային օրվա համար Ազգային ժողովում 174 միլիոն դրամի (մոտ 363 հազար դոլար) պարգևավճար է բաժանվել: Իհարկե նորություն չէ, որ իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգևավճարների նկատմամբ, ավելին՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 2019-ին պետական մարմիններում պարգևավճարի գումարը կազմել է շուրջ 33 միլիոն դոլար, բայց որ ընդամենը 17 օրվա համար կարելի է մարդուն «պրեմիա» տալ, կարծում եմ` նոնսենս է: Որպես ԱԺ աշխատանքներն ամենօրյա ռեժիմով լուսաբանող լրագրող՝ վստահաբար կարող եմ փաստել՝ պատգամավորների ու նրանց օգնականների մեծ մասը խորհրդարանում եղել է քառօրյա նիստերի օրը միայն, այն էլ՝ մի քանի ժամով:
Մեր հարցերին ի պատասխան, թե ո՞ւր եք, ինչո՞ւ խորհրդարան չեք գալիս, պատգամավորները վստահեցնում են, թե դրսում գտնվելով՝ անչափ կարևոր գործ են անում, հանդիպումներ ունենում ու աշխատում ի շահ պետության: Ցավալին այն է սակայն, որ այդ հանդիպումների, կարևոր գործերի ու պետականամետ խիստ կարևոր գործունեությունը ոչ տեսնում ենք, ոչ էլ դրա մասին լսում: Եվ եթե ժողովրդին ծառայելու խոստում տված ու այդ մասին մինչ օրս հուզիչ տեքստեր ասող պատգամավորները հանրակրթական մի շարք դպրոցների կիսախարխուլ, վթարային ֆոնին առանց վատ զգալու օգտվում են պետական բարիքներից, ապա հույսը, թե երկրում երբևէ իրավիճակ կարող է փոխվել, գնալով մարում է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես»