Կարծիք

25.02.2020 12:29


Ներկայիս «իշխանավորները» նման են առաջին ժամադրության գնացող ջահելի

Ներկայիս «իշխանավորները» նման են առաջին ժամադրության գնացող ջահելի

Հուզիչ է դիտել, թե ինչպես են ընկերներս զմայլվում հերթական քայլառաստիկի չնաշխարհիկ մի բոցով: Դուք դեռ չեք հոգնել զմայլվելուց, քանի որ չեք հասկանում էդ մարդկանց էությունը: Ներկայիս «իշխանավորները» նման են առաջին ժամադրության գնացող ջահելի, ով իրեն պահում է ոչ թե այնպես, ինչպես կա, այլ այնպես, ինչպես իրեն թվում է՝ պիտի պահի մեկը, ով էդ ժամադրությունից ակնկալիք ունի:

Լենա Նազարյանը ջինսը փոխել է կաստյումի ու մազերը ֆենում է, ոչ թե քաղաքական պայքարում ավելի բարենպաստ բանակցային դիրքեր ունենալու համար, այլ որտև իրեն թվում է, որ այդպիսին պիտի լինի ԱԺ փոխխոսնակը: Նախարարաները խոսելիս մտահոգ դեմքի արտահայտություն են ընդունում, ոչ թե մտահոգ ու ծանրաբեռնված լինելու պատճառով, այլ որովհետև իրենց թվում է, որ այդպիսին պիտի լինի նախարարը՝ կոստով, գալստուկով ու մտահոգ: Նույնիսկ բառապաշարն ընտրելիս նրանք փորձում են ընտրել նախարարին ու պատգամավորին հարիր բառեր, բայց չեն կարողանում այդ բառերը նախարարին հարիր մտքի մեջ ինտեգրեն, ու այստեղ էլ առաջանում են բոցերը, երբ նախարարի ու պատգամավորի տեսք ունեցողը 12 տարեկան ինքնավստահ դեբիլիկին հարիր ապուշություն է դուրս տալիս:

Ասենք, կրթության նախարարը ոչ թե փորձում է անել այն, ինչ պետք է կրթության համար, այլ փորձում է անել այն, ինչ պիտի աներ իր պատկերացրած լավ երկրի, օրինակ, Դանիայի կրթության նախարարը՝ Մետրո նստի կամ, օրինակ, կոռուպցիա բացահայտի:

Նրանք ուրիշ բան չեն կարող: Սա իրենց առաջին ժամոն է, իրանց դուր եկած աղջիկն էլ ժամադրության է եկել ծեր ծնողների, 6 անչափահաս երեխու, գողական ձևացող ախպոր ու պոռնիկ չձևացող քրոջ հետ: Ու բոլորը սոված են, մինչդեռ ամբիցիոզ երիտասարդի ջեբը 3000 դրամ է ու լիքը չռեալիզացված ու չռեալիզացվող ֆանտազիա:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը