Լրահոս

25.02.2020 11:15


60–ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը

60–ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավթիի բաժին ահազանգ է ստացվել Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի բնակիչ Խոսրով Խ.-ից, ով հայտնել է, որ իր հարևանը զենքով կրակել և սպանել է իրենց շանը՝ պատճառաբանելով, թե իբրև շունը հարձակվել է երեխայի վրա:

Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:10-ի սահմաններում նույն փողոցի բնակիչ, 60-ամյա Հովսեփ Ս.-ն «ԻԺ 58» տիպի 16 տրամափաչի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել և սպանել է հարևանի շանը:

Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Որսորդական հրացանը հետաքննիչը առգրավել է:

Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը