Այս 2 փոքր զրույցները տեղի են ունեցել Երևանում՝ 1922թ։ Համարյա հարյուր տարի առաջ։ Արձանագրել է Կոստան Զարյանը «Անցորդը եւ իր ճամբան» համայնավեպում։
1․ «Այսօր, մի կտոր մարդ, օղիի և սիֆիլիսի ճիրանների տակ սեղմւած, ոտքերը նետել է աթոռի վրայ, ձեռքը ատրճանակի վրայ եւ ասում է ինձ․ -Դուք, հակահեղափոխականներդ, ազգայնամոլ հայ մտավորականներդ, Լենինը չէք կարող հասկանալ»։
2․«Խ-ն սուրճ է խմում, մի քիչ մտածում եւ ասում է․ «Եղբայր, Ե՞րբ պիտի առաջադիմենք․ հարեւանս ամեն օր իր կինը ծեծում է, եւ «Կինբաժինը» ուշադրություն չի դարձնում»․․․
Եթե գրվածքը արևմտահայերենի տարրեր չպարունակեր և «Կինբաժին» տերմինի տեղը գրված լիներ «Կանանց իրավունքներ հասարակական կազմակերպություն», կարելի կլիներ մտածել, թե զրույցները այսօր են կայացել։
Զրույցի թեմաները նույնն են։ Նույնն է նաև անհանդուրժողական ոճը։
Հարյուր տարվա հայկական մենություն
Այս 2 փոքր զրույցները տեղի են ունեցել Երևանում՝ 1922թ։ Համարյա հարյուր տարի առաջ։ Արձանագրել է Կոստան Զարյանը «Անցորդը եւ իր ճամբան» համայնավեպում։
1․ «Այսօր, մի կտոր մարդ, օղիի և սիֆիլիսի ճիրանների տակ սեղմւած, ոտքերը նետել է աթոռի վրայ, ձեռքը ատրճանակի վրայ եւ ասում է ինձ․
-Դուք, հակահեղափոխականներդ, ազգայնամոլ հայ մտավորականներդ, Լենինը չէք կարող հասկանալ»։
2․«Խ-ն սուրճ է խմում, մի քիչ մտածում եւ ասում է․ «Եղբայր, Ե՞րբ պիտի առաջադիմենք․ հարեւանս ամեն օր իր կինը ծեծում է, եւ «Կինբաժինը» ուշադրություն չի դարձնում»․․․
Եթե գրվածքը արևմտահայերենի տարրեր չպարունակեր և «Կինբաժին» տերմինի տեղը գրված լիներ «Կանանց իրավունքներ հասարակական կազմակերպություն», կարելի կլիներ մտածել, թե զրույցները այսօր են կայացել։
Զրույցի թեմաները նույնն են։ Նույնն է նաև անհանդուրժողական ոճը։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից