Նայում ես Ամենայն Հայոց վարչահրամայապետի «դուխով» ելույթը ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, ու մտածում` ո՞վ է սա, ախր՝ ի՞նչ կապ ունի Արցախի, Արցախյան ազատամարտի, մեր արցախյան հաղթանակների հետ, որ իրեն այստեղ տերուտնօրեն է զգում։
Ի՞նչ է արել, էլի։ Ի՞նչ ներդրում է ունեցել Արցախի հանրապետության ստեղծման, զարգացման և կայացման հարցում, որ տիրոջ իրավունքով եկել, նստել «սեղանի գլխին»` իր կանոններն է թելադրում Արցախի ռազմական, քաղաքական վերնախավին։ Մարդկանց, որ իրենց կյանքն են դրել, կերտել են երկրորդ հայոց պետականությունն ու ավելի քան 30 տարի պահում են` ի հեճուկս քիրվայականության ջատագովների, որոնցից մեկն էլ ինքն է`ճակատագրի հեգնանքով Արցախի հարցով «գլխավոր բանակցողի» դերում հայտնված Փաշինյանը։
Մեկը, որ իր «Երկրի հակառակ կողմ»-ումսևով սպիտակի վրա վերաշարադրել է Տեր-Պետրոսյանի հայտնի թեզը` «մասը զիջել ամբողջը փրկելու համար». «Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն: Ի՞նչ է սա, կեղծի՞ք։ Ավելի շուտ սրտի եւ ուղեղի հակամարտություն։ Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղը ասում է՝ մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել՝ հանուն խաղաղության»։
Ավելի վաղ` «իրենց», այսինքն` իր ընտանեկան թերթում, դարձյալ սևով սպիտակի վրա գրել էր. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք` ազատագրված, եթե կուզեք` օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշին»։
Ա՛յդ տրամաբանությամբ էլ գնում է բանակցությունների։ Ա՛յդ տրամաբանությամբ Արցախյան ազատամարտի նվիրյալներին` հաղթանակը կերտողներին, այդ թվում, և առաջին հերթին` Արցախի հիմնադիր նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեկուսացրել է ոչ միայն կարգավորման գործընթացից, այլև հանրային, քաղաքական կյանքի մյուս բոլոր ոլորտներից։
Ա՛յդ տրամաբանությամբ է երկու ոտքը մի մաշիկի մեջ դրած` խուսափում է արտասանել «կախարդական խոսքերը», որ իրենից ուզում են լսել ոչ թե «կոշտ», այլ չափավոր գծի ներկայացուցիչները` «Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում» (կոշտ գծի` «ոչ մի թիզ»-ի կողմնակիցների թիվը վերջին երկու տարվա ընթացքում, ցավոք, հասել է «պատմական մինիմումի»` գրեթե նույն մակարդակին, ինչ 1997-98թթ., երբ Տեր-Պետրոսյանը շրջանառության մեջ դրեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» կապիտուլյանտական «երկընտրանքը»)։
Ա՛յդ տրամաբանությամբ է կարգավիճակի հարցը հիմնավորապես հանել իր բառապաշարից (ինչո՞ւ միայն բառապաշարից` նաև բանակցային օրակարգից) ու սահուն փոխարինել, ավելի ճիշտ` նենգափոխել «անվտանգություն» ամորֆ, տարողունակ եզրով. «Չկա՛ն տարածքներ, կա՛ անվտանգություն»։ Ախր`դո՛ւ ուր, այդ տարածքնե՛րն` ուր, կարո՞ղ է դու ես ազատագրել այդ տարածքները, որ էդպես հեշտ ու հանգիստ ձեռնածություններ ես անում դրանց հետ։ Ո՞վ է տվել քեզ այդ իրավունքը` ղարաբաղցուն թուրք անվանող հայհոյախոս տականքնե՞րը, Արցախի նախագահի գլուխը քարերով ցխելու սպառնալիքներ, Պարգև Սրբազանի հասցեին այլանդակություններ շաղ տվող «թուրքի լամուկնե՞րը», ֆեյքերի բանա՞կը` «ինչու պիտի մեր որդիները ծառայեն Ղարաբաղում» նորօրյա կարգախոսով։
Ա՛յդ տրամաբանությամբ է հայտարարում. «Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում»։ Ըստ էության` չբացառելով վարչական նույն տարածքում` վարչատարածքային նույն միավորման (պետության) կազմում գտնվելու հեռանկարը՝ ակնարկելով, որ «ժողովրդավարական Ադրբեջանի» հետ, ինչո՞ւ չէ, կարելի է և խոսել այդ մասին։
Ա՛յդ տրամաբանությա՛մբ է իրեն Արցախի ժողովրդավարացման` «ժողովրդավարական ընտրությունների երաշխավորի», ասել է թե` «ժանդարմի» դեր վերապահով`լկտիաբար միջամտում Արցախի ընտրական գործընթացներին, թե բա` «ես ասել եմ` Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն»։
Թաթը դրել է Արցախի վրա, որ ի՞նչ անի

Ո՞ւմ նկատի ունի` թերևս, պետք չէ բացատրել...
Լիլիթ Պողոսյան