Կենդանաբական այգում եղնիկ է սատկել. կերակրափողում պոլիէթիլենային տոպրակի մնացորդ են գտել
Կենդանաբանական այգում սատկած եղնիկը Մանվել Գրիգորյանի ամառանոցից էր այգի տեղափոխվել։ Կենդանու անկումը տեղի է ունեցել կերակրափողում օտար մարմնի խցանման հետևանքով։
Կենդանաբանական այգում պահվող եղնիկներից մեկը սատկել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Վանյանը հայտնեց` կենդանու կերակրափողում հայտնաբերվել է 25 սմ մեծությամբ կերային խցանում` պոլիէթիլենային տոպրակի մնացորդներով:
Ի դեպ, խոսքը Երկրապահ կամավորական միավորման նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալիճ գյուղի ամառանոցից 2018–ի ամռանը կենդանաբանական այգի տեղափոխած եղնիկի մասին է։«Եղնիկի մյուս օրգաններում ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել: Կենդանու անկումը տեղի է ունեցել կերակրափողի օտար մարմնով խցանման հետևանքով»,–ասաց Վանյանը։
Նրա խոսքով` այգին պայքար է մղում տարածքը պլաստիկով աղտոտելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կենդանիներին իրենց բերած սննդամթերքով կերակրելու դեմ: Հատուկ ցուցանակներ են փակցված այցելուներին իրազեկելու համար, որ դրանով կարող են վնասել կենդանիներին:
Այս պահին Երևանի կենդանաբանական այգու հաշվեկշռում 30 եվրոպական եղնիկ կա։ Սատկած եղնիկը կենդանաբանական այգու հաշվեկշռում առկա չէր: Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգու 2 ուղտերից մեկը այս տարվա փետրվարի սկզբին սատկել է։
2018-ին կենդանաբանական այգում զեբր, արջ, կոկորդիլոս, բեզոարյան այծ և վագր էին սատկել: 2019-ի ապրիլի 29-ին սատկեց ևս մեկ վագր՝ Բինգո անունով:
Ըստ պաշտոնական հայտարարության` անցյալ տարի երեք կենգուրու և երեք մուֆլոն թափառող շների զոհ են դարձել:
2019թ.–ի նոյեմբերի 1-ին կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը։