Լրահոս

24.02.2020 14:15


Համագյուղացուն սպանելուց հետո փորձել է սպանել նաև նրա կնոջը. կրակել է նաև 6 և 12 տարեկան երեխաների ուղղությամբ

Համագյուղացուն սպանելուց հետո փորձել է սպանել նաև նրա կնոջը. կրակել է նաև 6 և 12 տարեկան երեխաների ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական, միջոցառումների արդյունքում բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության եւ սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքերը:

2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ եւ սպանել նրան։

Առերեւույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (Սպանության հանցափորձ) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով՝ Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է:

Կատարվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը