Կարծիք

24.02.2020 19:25


ՀՀ աննախադեպ, բացառիկ նկարված տնտեսական աճի թվական տվյալները տվեցի թոռնիկիս, որ սնվի, չկերավ

ՀՀ աննախադեպ, բացառիկ նկարված տնտեսական աճի թվական տվյալները տվեցի թոռնիկիս, որ սնվի, չկերավ

Երեկ ՀՀ աննախադեպ, բացառիկ նկարված տնտեսական աճի թվական տվյալները՝ %-ախառն, դուխով համեմված, լավատեսությամբ տոգորված տվեցի թոռնիկիս, որ սնվի, չկերավ, ասաց՝ ինձ ո՞ւմ տեղն ես դրել, ես խո ապո՞ւշ չեմ, թվերով չեն սնվում, թվերով ապուշներին խաբում են...

Հա էլի, ճիշտ է թոռնիկս, ապուշ պետք է լինես, որ թոշակի ու մահկանացու պաշտոնյանների աշխատավարձի մի «չըրթ» բարձրացումով ուրախանաս և չնկատես համատարած գնաճն ու սղաճը...

Հա՛, հասկացա, հավանաբար այդ տնտեսական աճը, այդ հաջողությունները վերաբերվում են պետական ապարատի այն պաշտոնյաներին, որոնք վերջին մեկ տարում 33 միլիոն դոլար պարգևավճար են ստացել, մի երկու-երեք անգամ աշխատավարձի բարձրացում են ունեցել, տարաբնույթ ճանապարհորդություններ ու գործուղումների են գնացել...

Եվ հավանաբար նրանց, ում տարաբնույթ հաշիվներին պարբերաբար գումարներ են նստում...

Չեմ սիրում թվական տվյալներ... Դրանք գրեթե միշտ կեղծ են, հնարովի ու նկարած... Նայած հաշվարկման մեթոդոլոգիային...

Թվերը ստեղծվել են նրանցով մանիպուլյացիա անելու և տխմարներին կերակրելու համար...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը