Լրահոս

24.02.2020 12:00


Կոտայքի մարզում բախվել են Nissan-ն ու «04»-ը. կա վիրավոր, վթարից հետո այլ ավտոմեքենաներ էլ են բախվել

Կոտայքի մարզում բախվել են Nissan-ն ու «04»-ը. կա վիրավոր, վթարից հետո այլ ավտոմեքենաներ էլ են բախվել

Երեկ՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 36 կմ-ին Երևանի բնակիչ՝ 65-ամյա Հովհաննես Ս-ն իր վարած Nissan մակնիշի 18 ՏՕ 992 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 76-ամյա Նորայր Ա-ի վարած «ՎԱԶ» 2104 մակնիշի 42 ՏԼ 803 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Ալվարդ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է «04»-ի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, և այդ վթարից հետո մի քանի ավոմեքենաների բախում է տեղի ունեցել։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը