Երևանում շտապօգնության կանչերը մուտքագրվել են «copy-paste» մեթոդով
Հաշվեքննիչ պալատը լուրջ թերացումներ է հայտնաբերել Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում, որը վերաբերում է բրիգադների արդյունավետ բաշխվածությանը, ծանրաբեռնվածությանը, կանչերի գրանցմանը, սպասարկմանը:
Երևանում շտապ բժշկական օգնության ծառայությունն իրականացվում է Երևան համայնքի կողմից հիմնադրված «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն: Վերջինս իրականացրել է քաղաքի բնակչության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն` ուսումնասիրության ժամանակ մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բրիգադներով: Դրանցից 10-ը վերակենդանացման բրիգադներ են, 23-ը՝ գծային, 1-ը՝ հոգեբուժական և 2-ը՝ ֆելդշերական:
Երևանի «Շտապբուժօգնություն»-ն անհրաժեշտության դեպքում սպասարկում է նաև կանչեր մարզերից (սանավիացիա)։
Երևանում շտապ բժշկական օգնությանն է բաժին ընկնում առողջապահության նախարարության կողմից իրականացվող «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրի 43%-ը: Մայրաքաղաքում շտապ բժշկական ծառայությունները ֆինանսավորվում են պետական պատվերի պարզ ընթացակարգով՝ նախարարության և «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի շչրջանակում:
Ըստ Հաշվեքննիչ պալատի եզրակացության՝ 2017թ.-ին կողմերի միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է մոտ 1 մլրդ 377 հազ. դրամ, իսկ 2018-ին՝ մոտ 1 մլրդ 383 հազ, դրամ: Քանի որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ֆինանսավորումն իրականացվում է առողջապահության նախարարի հրամանով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարը, 2017-ին կանչերից ֆինանսավորվել է միայն 83,3%-ը, իսկ 2018-ին՝ 84,2%-ը:
Նշենք, որ հաշվեքննությունն ընդգրկում է 2017թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, իսկ այն կատարվել է 2019թ. սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսներին:
2017-2018թթ. Երևանում շտապօգնության բրիգադրների ձևավորումն իրականացվել է 30 հազ. բնակչին մեկ բրիգադ սկզբունքով: Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները, դիտարկելով 36 բրիգադների ու Երևանի մշտական բնակության թիվը, պարզել են, որ 30 հազ. բնակչին մեկ բրիգադ սկզբունքը 2017-2018թթ.-ին ապահովվել է, սակայն Կենտրոն վարչական շրջանի ցածր ցուցանիշի՝ 19 հազ. 620 բնակչի հաշվարկով, որը միջինացված տվյալներով Երևանում ցույց է տվել նորմայի սահմաններում արդյունք: Սակայն, դիտարկելով այլ վարչական շրջանների տվյալները, 30 հազ. բնակչին մեկ բրիգադ սկզբունքը չի ապահովվել: Օրինակ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում 37 հազ. 970 բնակչին բաժին է հասել մեկ բրիգադ, Արաբկիր և Քանաքեռ Զեյթունում՝ 37 հազ 830 բնակչին մեկ բրիգադ և այլն: Ավելին, 2019թ. հունվարի 1-ի դրությամբ Երևան քաղաքում մեկ բրիգադին բաժին է հասել 30 հազ. 50 բնակիչ:
Հաշվեքննիչ պալատին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հայտնած տեղեկատվության համաձայն 2019թ. սեպտեմբերի 1-ից ավելացվել է բրիգադների թիվը՝ Չինաստանի կողմից Հայաստանի կառավարությանն անհատույց տրամադրած շտապօգնության ավտոմեքենաների հաշվին:
Պարզվում է՝ ամենաշատ կանչերը շտապօգնության դիսպետչերները գրանցել են ժամը 16-ից 23:59-ի միջակայքում՝ միջինում 9-10 կանչ, իսկ ամենաքիչը՝ ժամը 24-ից մինչև առավոտյան ժամը 8-ը՝ 4-5 կանչ: Ամենաշատ կանչերը գրանցվում են Շենգավիթ և Ավան, Նոր Նորք վարչական շրջաններում՝ միջինում 21 կանչ: Պալատի մասնագետները փաստել են, որ բրիգադների օպտիմալ բաշխում չի կատարվել՝ ըստ վարչական շրջանների բնակչության թվի:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն շտապօգնության կանչերի գրանցումը և կառավարումն իրականացնում է 1-03 օպերատիվ կառավարման միջոցով: Հաշվեքննության արդյունքում պարզվել է, որ ծառայությունն ունի բնակչությունից կանչերն ընդունող 6 հենակետ, իսկ ՓԲԸ-ի 7 ենթակայաններից յուրաքանչյուրն ունի մեկական հետակետ:
Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ 1-03 ծառայությունը զուգահեռաբար կարող է ընդունել մինչև 6 կանչ:7 և ավելի միաժամանակյա կանչերը զանգերի սպասարկման համակարգի բացակայության պատճառով չեն ընդունվում, հետևաբար դիսպետչերական համակարգում ժամանակին չեն գրանցվում:
Ավելին, բացի մեկ բջջային օպերատորի ցանցից ստացված զանգերի, մարզերից բջջային ցանցի միջոցով 1-03 ծառայության միջոցով ստացված զանգերն ավտոմատ չեն ուղղորդվում տարածքային շտապօգնություններ: Սա իր հերթին լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում Երևանում տեղակայված սահմանափակ թվով հենակետեր ունեցող ծառայության համար: Հաշվեքննիչ պալատի աշխատակիցների դիտարկմամբ՝ Երևանից ստացվող կանչերի ոչ ժամանակին գրանցման և սպասարկման գործընթացում առաջանում է ռիսկ:
Նշենք, որ կանչի գրանցումն իրականացվում է կանչի թերթիկի ստեղծման միջոցով: Կանչի սպասարկման մեկնարկին կենտրոնական դիսպետչերական համակարգն ավտոմատ կերպով գեներացնում է կանչի թերթիկի համարը, օրը և ժամը: Թերթիկի մյուս դաշտերը լրացվում են դիսպետչերի և բրիգադի բժիշկի կողմից: Թղթային ձևով վարվող կանչի թերթիկի տվյալները մուտքագրվում են համակարգ օպերատորների կողմից՝ կանչի սպասարկումից հետո:
Առաղջապահության նախարարի հրամանով սահմանված են կանչի ժամանակին սպասարկման չափորոշիչները, այն է՝ կանչը ստանալուց հետո բրիգադը պետք է կանչի վայր մեկնի 15 րոպեի ընթացքում, բացառությամբ ձմռան ամիսներին, երբ կանչի վայր հասնելու առավելագույն ժամանակը 20 րոպե է: Բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերում առավելագույնը 30 րոպեի ընթացքում, իսկ եթե օգնությունն արդյունք չի տալիս, ապա տեղափոխում է բժշկական կազմակերպություն:
Բացահայտվել է, որ բրիգադներին կանչերի փոխանցման ժամկետների վերաբերյալ չափորոշիչ սահմանված չի եղել: 2017-2018թթ. գծային և վերակենդանացման բրիգադներին միայն կանչերի փոխանցման տևողությունը 7-9% դեպքերում եղել է ավելի քան 10 րոպե:
Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ 2017-ին 234 հազ. 534 կանչերից միայն 43,4%-ի թերթիկների տվյալներն են մուտքագրվել կենտրոնական դիսպետչերական համակարգ, իսկ 2018-ին՝ տվյալներն առհասարակ չեն մուտքագրվել: Արդյունքում կանչի թերթիկների ոչ ամբողջական լինելու պատճառով մասնագետները չեն կարողացել պարզել արդյոք ժամանակին կանչի վայր հասնելու նախարարի վերոնշյալ հրամանով սահմանված չափորոշիչները պահպանված են եղել, թե՝ ոչ:
Երևանի համայնքապետարանի պարզաբանմամբ, 2017-2019թթ. հուլիս ամիսը «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից կանչերի թերթիկները մուտքագրվել են բացառապես էլեկտրոնային առողջապահության համակարգ, իսկ 2019թ-ի հուլիսից՝ վերսկսվել է մուտքագրվել կենտրոնական դիսպետչերական համակարգ:
Մեկ այլ բացթողում էլ հայտնաբերվել է էլեկտրոնային համակարգի վարման մասով: Օրինակ՝ 2017-2018թթ. էլեկտրոնային առողջապահության համակարգում շտապ բժշկական օգնություն ստացած կանչերի ընդհանուր թվից պացիենտների նույնականացման տվյալներն առկա են եղել 20-27%-ի դեպքում, իսկ 2019թ.-ի երկրորդ կեսին՝ 62%:
Թղթային տարբերակով կանչերի թերթիկների ընտրանքային ստուգման արդյունքում Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները պարզել են, որ 07.01.2017թ. հոսպիտալացմամբ ավարտված 125 դեպքով 28 կանչի թերթիկներում բացակայում է ընդունող բժիշկի ստորագրությունը: Իսկ 25.11.2018թ. կանչի թերթիկներում 120 հոսպիտալացված դեպքից 19-ում է բացակայում բժիշկի ստորագրությունը:
«Արդյունքում առկա են ռիսկեր թղթային տարբերակով վարած կանչերի թերթիկներում առկա տվյալների ամբողջականության և արժանահավատության մասով»,-նշված է պալատի եզրակացության մեջ:
Էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ առկա են մի շարք դեպքեր, երբ ծառայության սկիզբն ու ավարտը համընկնում են: Օրինակ` «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի 6 հենակետերի կողմից, ինչպես նշված է եզրակացւթյան մեջ, կարող են ընդունել միաժամանակ 6-ից ոչ ավելի զանգեր, 2017թ. սեպտեմբերի 17-ին 492 շտապօգնության կանչի մասով սկիզբը նշված է ժամը 01-ը, ավարտը՝ 23:59: Մի կողմից սա անհնար է՝ զուտ նշված տեխնիկական պատճառներով, մյուս կողմից, որ շտապօգնության բրիգադը, նույն օրը միաժամանակ չէր կարող 23 ժամյա անընդմեջ ծառայություն մատուցել 492 պացիենտի:
2017թ.-ին արձանագրվել է 1635 կրկնում՝ 93 հազ. 76 կանչով, 2018-ին բացահայտվել է 3450 կրկնում՝ 86 հազ. 673 կանչով, իսկ 2019թ-ի առաջին կիսամյակի համար 87 կրկնում՝ 1224 դեպքով: Երևանի համայնքապետարանից պարզաբանել են, որ կանչերը մուտքագրվել են «copy-paste» մեթոդով՝ կանչերի մուտքագրումն արագացնելու նպատակով: Իսկ առողջապահության նախարարությունից էլ Հաշվեքննիչ պալատին տեղեկացրել են, որ 2017-2018թթ. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով նվազեցումներ, տույժեր, տուգանքներ չեն կիրառվել:

Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ 1-03 ծառայությունը զուգահեռաբար կարող է ընդունել մինչև 6 կանչ: 7 և ավելի միաժամանակյա կանչերը զանգերի սպասարկման համակարգի բացակայության պատճառով չեն ընդունվում, հետևաբար դիսպետչերական համակարգում ժամանակին չեն գրանցվում:

Աղբյուրը՝ Hetq.am