Քաղաքական

24.02.2020 11:37


Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վնասվածքը թեթև է. Արծրուն Հովհաննիսյան

Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վնասվածքը թեթև է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները երեկ կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վնասվածքը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,–ասաց նա:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքում տուժածներ չկան։

«Սկսել են կրակել երեկվանից։ Ամբողջ գիշեր պարբերաբար կրակել են։ Առավոտյան վերսկսել են կրակել մոտավորապես 07։30–ին։ Կրակոցները տևել են 20-25 րոպե»,–ասաց նա։

Մելիքյանի խոսքով` այս տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր։

Այս խորագրի վերջին նյութերը