Վարչապետը 3-րդ անգամ ՀՀ անունից հայտարարեց շինծու գործով դատավճիռները
ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ
ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները (Կապան, Բեռլին, Հ1): Եվս մեկ անգամ շեշտեմ, այսպիսի շինծու «քրեական գործ», կարծում եմ, անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել։
Նույնիսկ, վարչապետին հնազանդ դատախազությունը չի կարողացել այդ աստիճան մասնագիտական անկում ապրել և երկու անգամ ՀՔԾ է վերադարձրել սույն գործը։ Բայց ո՛չ, վարչապետն անդրդվելի է, ի՜նչ օրենք, ի՜նչ անմեղության կանխավարկած, Սիրելի Առաջնորդի հրահանգներն ինքնին օրենք են և պետք է կատարվեն։ Եվ վարչապետին ենթակա ՀՔԾ-ն պարտավոր է «գործը» ևս մեկ անգամ կարկատել։ Իսկ եթե դատախազությունը փորձի նորից մերժել, ապա Արթուր Դավթյանը կդառնա «նախկին, կոռումպացված» և ոմն «հպարտ քաղաքացի» կդիմի ՀՔԾ նախկին տարիներին գլխավոր դատախազի ինչ-ինչ անօրինականությունների մասին և քրեական գործը պատրաստ է։ Դե, իսկ դատարանը, որն արդեն «անցել է առողջացման ճանապարհը», պարզ է՝ կհաստատի վարչապետի կայացրած դատավճիռը։ Հույսը կմնա տարիներ հետո «կոռումպացված» ՄԻԵԴ-ի որոշման վրա։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից