Ինչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը
Ինչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը.
1. Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր ստանալ բնակարան կամ
2. Գյուղերում կարող էր կառուցվել 24 նոր դպրոց կամ
3. Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված 117 զինվորների ընտանիքներ կարող էին ստանալ 30 միլիոն դրամական օգնություն կամ
4. Գյուղերում կարող էին կառուցվել 30 համայնքային կենտրոններ կամ
5. մոտ 50 կիլոմետր ամբողջությամբ նոր ճանապարհ կարող էր կառուցվել։
Այս ցանկը կարող եմ անվերջ շարունակել, բայց փաստը մեկն է, մենք զրկվում ենք այս ամեն ինչից՝ իշխանության անձնական շահերից ելնելով։ Մոտեցեք փողոցում ցանկացածի և տվեք հետևյալ հարցը. Ինչն է ըստ ձեզ ավելի կարևոր, ձերբազատվել Հրայր Թովմասյանի՞ց, թե՞ կառուցել 24 նոր դպրոց։ Որևէ մեկդ կասկածո՞ւմ է այս հարցի պատասխանի վրա, ես՝ ոչ։
Ասեմ ավելին, եթե մի գրամ հավատ ունենայի, որ հանրաքվեից հետո մարդկանց կյանքը կլավանա, ապա առաջին Այո ասողը կլինեի։ Բայց ցավով պետք է նշեմ, որ որևէ բան չի փոխվելու՝ բացառությամբ նոր թշնամի գտնելու և պատժելու մոլուցքի։ Ըստ իմ հաշվարկի՝ մյուս "հայ ազգի" թշնամին, որի պատճառով մենք վատ ենք ապրում, կնշանակվի ազատ մամուլը։ Ապրենք և տեսնենք։
Ինչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը
Ինչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը.
1. Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր ստանալ բնակարան կամ
2. Գյուղերում կարող էր կառուցվել 24 նոր դպրոց կամ
3. Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված 117 զինվորների ընտանիքներ կարող էին ստանալ 30 միլիոն դրամական օգնություն կամ
4. Գյուղերում կարող էին կառուցվել 30 համայնքային կենտրոններ կամ
5. մոտ 50 կիլոմետր ամբողջությամբ նոր ճանապարհ կարող էր կառուցվել։
Այս ցանկը կարող եմ անվերջ շարունակել, բայց փաստը մեկն է, մենք զրկվում ենք այս ամեն ինչից՝ իշխանության անձնական շահերից ելնելով։ Մոտեցեք փողոցում ցանկացածի և տվեք հետևյալ հարցը. Ինչն է ըստ ձեզ ավելի կարևոր, ձերբազատվել Հրայր Թովմասյանի՞ց, թե՞ կառուցել 24 նոր դպրոց։ Որևէ մեկդ կասկածո՞ւմ է այս հարցի պատասխանի վրա, ես՝ ոչ։
Ասեմ ավելին, եթե մի գրամ հավատ ունենայի, որ հանրաքվեից հետո մարդկանց կյանքը կլավանա, ապա առաջին Այո ասողը կլինեի։ Բայց ցավով պետք է նշեմ, որ որևէ բան չի փոխվելու՝ բացառությամբ նոր թշնամի գտնելու և պատժելու մոլուցքի։ Ըստ իմ հաշվարկի՝ մյուս "հայ ազգի" թշնամին, որի պատճառով մենք վատ ենք ապրում, կնշանակվի ազատ մամուլը։
Ապրենք և տեսնենք։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից