Կարծիք

23.02.2020 12:44


Փաստացի ոչ թե Արմեն Թավադյանն է նստած բանտում, այլ այդ բոլոր իրավապաշտպաններն են հայտնվել Նիկոլի անձնական բանտերում

Փաստացի ոչ թե Արմեն Թավադյանն է նստած բանտում, այլ այդ բոլոր իրավապաշտպաններն են հայտնվել Նիկոլի անձնական բանտերում

Մի բան ասեմ։ Եթե «5 ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը, որի միակ «մեղքը» կայանում է նրանում, որ ինքը չի հրաժարվել լինելու Ռոբերտ Քոչարյանի ընկերը, նստած լիներ նախկին իշխանությունների ժամանակ, ապա այն ժամանակվա հայ հեղինակավոր իրավապաշտպանները ողջ օրը զբաղված կլինեին իրենց հաշվետվություններում աղաղակելու այդ ապօրինության դեմ եւ պահանջելու նրան ազատ արձակել։

Իսկ հիմա, «ժողովրդավար» Նիկոլի իշխանության ժամանակ այդ իրավապաշտպան կոչեցյալները չեն հանդգնում անգամ մի խոսք ասել այս կապակցությամբ։ Իսկ սա լավագույնս ցուցադրում է, թե ինչպիսի ժողովրդավարություն մենք ներկայումս ունենք, իրականում ինչպիսի ներքին վախի մթնոլորտ է տիրում երկրում։

Ու փաստացի ոչ թե Արմեն Թավադյանն է նստած բանտում, այլ այդ բոլոր իրավապաշտպաններն են հայտնվել Նիկոլի անձնական բանտերում...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը